ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 սեպտեմբերի 2023 թվականի թիվ 21-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 52-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 52-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2023 թվականի սեպտեմբերի 20-ի
թիվ 21-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 52-Ն որոշման
Բաժին 1. Բազմաբնակարան շենքեր
միավոր
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Ընդա-մենը այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի` Տանիքի ձևը
քարից երկաթբետոնից այլ թեք հարթ
ընդա-մենը այդ թվում`
պանելային մոնոլիտ
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8
Շենքերի քանակը, ընդամենը այդ թվում` 100
մեկ հարկանի 100.1
երկու հարկանի 100.2
երեք հարկանի 100.3
չորս հարկանի 100.4
հինգ հարկանի 100.5
վեցից-ութ հարկանի 100.6
ինը և ավելի հարկանի 100.7
Բաժին 2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Քանակը, միավոր Ընդհանուր մակերեսը, քառ.մետր
տարեսկզբին տարեվերջին
Ա Բ 1 2 3
Բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդամենը, այդ թվում ըստ սենյակների քանակի` 200
մեկ սենյականոց 200.1
երկու սենյականոց 200.2
երեք սենյականոց 200.3
չորս սենյականոց 200.4
հինգ սենյականոց 200.5
վեց և ավելի սենյականոց 200.6
Բաժին 3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Բազմաբնակարան շենքերի քանակը,
միավոր
Ա Բ 1
Հանձնվել են շահագործման ընդամենը, այդ թվում՝ 300
մինչև 1950թ. 300.1
1951-1970թթ. 300.2
1971-1980թթ. 300.3
1981-1990թթ. 300.4
1991-2000թթ. 300.5
2001-2010թթ. 300.6
2011թ. հետո 300.7
Բաժին 4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Ընդամենը հաշվետու տարում,
միավոր
Ա Բ 1
Վերելակով բազմաբնակարան շենքերի քանակը 400
Վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը 410
Վերելակների քանակը 420
Բաժին 5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի
Ցուցանիշի անվանումը Տողի
ծածկագիրը Բազմաբնակարան շենքերի
քանակը, միավոր
Ա Բ 1
Բնակարանների քանակ ընդամենը, այդ թվում՝ 500
մինչև 5 500.1
6 – 20 500.2
21 – 40 500.3
41 և ավելի 500.4
Բաժին 6. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում
Ցուցանիշի անվանումը Տողի
ծածկա-գիրը Ընդամենը հաշվետու
տարում
Ա Բ 1
Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր 600
Վերանորոգման ընդհանուր ծախսերը, դրամ, այդ թվում ըստ կոնստրուկցիոն տարրերի՝ 610
տանիք 610.1
ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր 610.2
ջերմատակարարման ներքին ցանցեր 610.3
վերելակներ 610.4
մուտքեր 610.5
այլ 610.6
Բաժին 7. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
դրամ
Ցուցանիշի անվանումը Տողի
ծածկա-գիրը Ընդամենը հաշվետու
տարում
Ա Բ 1
Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին 700
Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեվերջին 710
Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից, ընդամենը (720.1+720.2+720.3), այդ թվում` 720
պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին
մատուցված ծառայություններից 720.1
շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի
վճարումներ (բնակվարձ) 720.2
այլ եկամուտներ 720.3
Ծախսեր, ընդամենը (730.1+730.2+730.3+730.4+730.5+730.6) 730
նյութական ծախսեր, որից` 730.1
ընթացիկ նորոգման համար 730.1.1
ոչ նյութական ծառայությունների վճարումներ 730.2
գործուղման ծախսեր 730.3
աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ 730.4
կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, սարքավորումների և
գույքի ձեռքբերում 730.5
այլ ծախսեր 730.6
Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր ընդամենը, որից` 740
հաշվետու տարում 740.1
Ղեկավար ՝ _________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)՝ _________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »______ ____20___թ.»:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2023 թվականի սեպտեմբերի 20-ի
թիվ 21-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 52-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացնում են ռեսպոնդենտ հանդիսացող շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
6. Բաժին 1-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: «100» ծածկագրով տողը հավասար է «100.1»-«100.7» ծածկագրով տողերի հանրագումարին:
7. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածք կրող պատերով շենքերը:
8. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:
9. Մոնոլիտ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:
10. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 1) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 2), տարեվերջին (սյունակ 3), իսկ «200.1»-«200.6» ծածկագրով տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքը (շինություն): Բնակելի սենյակը դա բնակարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:
11. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
12. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
13. Բաժին 3-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: «300» ծածկագրով տողը հավասար է «300.1»-«300.7» ծածկագրով տողերի հանրագումարին:
14. Բաժին 4-ում լրացվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը անկախ վերելակն աշխատում է, թե ոչ («400» ծածկագրով տող), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը («410» ծածկագրով տող) և վերելակների քանակը («420» ծածկագրով տող):
15. Բաժին 5-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:
16. Բաժին 6-ի «600» ծածկագրով տողում լրացվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ «610» ծածկագրով տողում ` վերանորոգման ընդհանուր ծախսերը: «610» ծածկագրով տողը հավասար է «610.1»-«610.6» ծածկագրով տողերի հանրագումարին:
17. Բաժին 7-ի «700» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմինների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ «710» ծածկագրով տողում` տարեվերջին:
18. «720» ծածկագրով տողում լրացվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: «720» ծածկագրով տողը հավասար է «720.1»-«720.3» ծածկագրով տողերի հանրագումարին:
19. «720.1» ծածկագրով տողում լրացվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:
20. «720.2» ծածկագրով տողում լրացվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):
21. «720.3» ծածկագրով տողում լրացվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:
22. «730» ծածկագրով տողում լրացվում են բնակարանային ֆոնդի շահագործման տարեկան ծախսերը: «730» ծածկագրով տողը հավասար է «730.1» և «730.2»-«730.6» ծածկագրով տողերի հանրագումարին:
23. «730.1» ծածկագրով տողում լրացվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 730.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:
24. «730.2» ծածկագրով տողում լրացվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):
25. «730.3» ծածկագրով տողում լրացվում են գործուղման հետ կապված ծախսերը:
26. «730.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բնակարանային ֆոնդի ծառայությամբ զբաղվող աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:
27. «730.5» ծածկագրով տողում լրացվում են կապիտալ ներդրումների, հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:
28. «730.6» ծածկագրով տողում լրացվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն ներառվել:
29. «740» ծածկագրով տողում լրացվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը, որից «740.1» ծածկագրով տողում՝ հաշվետու տարում:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական: