Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1660-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 808-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշմամբ հաստատված հավելվածը՝

ա. 8471 80 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«8482 10 Գնդիկավոր առանցքակալներ

8482 20 Կոնաձև հոլովակավոր առանցքակալներ՝ ներառյալ ներքին կոնաձև

օղակները՝ հոլովակներով և զատիչներով հավաքված

8482 30 Հոլովակավոր գնդաձև առանցքակալներ

8482 50 Այլ առանցքակալներ՝ գլանաձև հոլովակներով՝ ներառյալ հավաքված

զատիչները և հոլովակները»,

բ. 8486 40 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«8504 Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ՝ կերպափոխիչներ ստատիկ»,

գ. 8525 89 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«8526 Ռադիոտեղորոշման, ռադիոնավիգացիոն ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա՝ ռադիոնավիգացիոն ապարատուրա»,

դ. 8529 10 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8529 Մասեր՝ բացառապես կամ հիմնականում 8524-8528 ապրանքային դիրքերում ընդգրկված ապարատուրաների համար նախատեսված»,

ե. 9014 80 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«9027 50 Սարքեր և ապարատուրա՝ օպտիկական (ուլտրամանուշակագույն, սպեկտրի տեսանելի մասի, ինֆրակարմիր) ճառագայթման վրա հիմնված, այլ».

2) հավելվածում ԱՏԳ ԱԱ 8504 40 ծածկագրի համար նկարագրության «Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ՝ կերպափոխիչներ ստատիկ» բառերը փոխարինել «Կերպափոխիչներ ստատիկ» բառերով.

3) հավելվածում ԱՏԳ ԱԱ 8526 91 ծածկագրի համար նկարագրության «Ռադիոտեղորոշման, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա՝ ռադիոնավագնացային ապարատուրա» բառերը փոխարինել «Ռադիոնավիգացիոն ապարատուրա» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։