ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 658-Ա
«ՀԱՅԱՍ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացի Աբգար Մարգարյանի (անձնագիր՝ FP3144338) կողմից որպես օժանդակություն «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված 2 հատ օգտագործված ուլտրաձայնային սարքավորումների և ներկերի (24 տեղ, 12,790 կգ ընդհանուր քաշով, 80,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
29.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 658-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN
ը/կ Շահառուն Քանակը
1. «Սիսիանի բժշկական
կենտրոն» ՓԲԸ Օգտագործված ուլտրաձայնային սարքավորում՝ 2 հատ / 7,400 եվրո/
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 0,9L՝ 600 հատ / 6,600 եվրո/, ներկ 9L՝ 38 հատ / 3,300 եվրո/
3. Սիսիան համայնքի բնակչություն Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 20L՝ 24 հատ / 3,300 եվրո/, ներկ 2,7՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ PANDA 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 20L՝ 44 հատ / 3,300 եվրո/
4. Տաթև համայնքի բնակչություն Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ / 3,300 եվրո/
5. Գորիս համայնքի բնակչություն Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ SUMARTIN 2,7L՝ 100 հատ / 3,300 եվրո/
6. «Այբ» կրթական հիմնադրամ Ներկ 9L՝ 81 հատ /6,600 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ /3,300 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ /3,300 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ /3,300 եվրո/
7. «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպության
շահառուներ Ներկ 9L՝ 44 հատ /6,600 եվրո/, 20L՝ 22 հատ /3,300 եվրո/, ներկ ASSA 20L՝ 22 հատ /3,300 եվրո/
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
29.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ