Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 սեպտեմբերի 2001 թվականի թիվ 44

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 49 գլխով (Բանկային ավանդ) նախատեսված բանկային ավանդի, մասնավորապես ավանդի գումարի տոկոսներ հավելագրելու և դրանք վճարելու կարգի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 906-907 հոդվածների պահանջները դատարաններում ճիշտ կիրառելու և միասնական դատական պրակտիկա իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը պարզաբանում է.

Բանկային ավանդի և դրա գումարին տոկոսներ հավելագրելու ու վճարելու կարգի վերաբերյալ գործեր քննելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4 և 13 հոդվածների համաձայն բանկային ավանդի վերաբերյալ օրենսգրքի 906 և 907 հոդվածների պահանջները կիրառվում են 1999թ. հունվարի 1-ից հետո ներդրված բանկային ավանդների նկատմամբ:

Մինչև 1999թ. հունվարի 1-ը ներդրված բանկային ավանդների նկատմամբ կիրառվում են 1965թ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398 հոդվածի պահանջները, այսինքն` ավանդների գումարին տոկոսներ հավելագրելու ու վճարելու կարգը սահմանվում է վարկային հիմնարկների կանոնադրություններով, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանում գործող այլ իրավական ակտերով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։