Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԲԴԽ-84-Ն-29

2023 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներ և փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակում լրացնել «Շիլաջյան Աննա Սամվելի» բառերը,

2) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 12-րդ կետի «Մասնագիտացում» սյունակից հանել «/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը,

3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 18-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել « Հովակիմյան Մուրադ Մարտինի» բառերը,

4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 38-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Շիլաջյան Աննա Սամվելի» բառերը,

5) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «Քաղաքացիական մասնագիտացում» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «քաղաք Գորիս» բառերը փոխարինել «քաղաք Սիսիան» բառերով,

6) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «Քաղաքացիական մասնագիտացում» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «քաղաք Սիսիան» բառերը փոխարինել «քաղաք Գորիս» բառերով,

7) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «Քաղաքացիական մասնագիտացում» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովակիմյան Մուրադ Մարտինի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ Կ. Անդրեասյան

2023 թ. սեպտեմբերի 26

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։