Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 68

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Քննարկելով Մարդու իրավունքների պաշտպանի 06.09.2005 թ. թիվ 2-0507 գրությամբ բարձրացված հարցերը, նպատակ ունենալով ձևավորելու Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերի հետ կապված քաղաքացիների սեփականության հարկադիր օտարման վերաբերյալ դատական միասնական պրակտիկա, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հանձնարարել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարությանը` ամփոփել Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերի հետ կապված քաղաքացիների սեփականության հարկադիր օտարման վերաբերյալ գործերով դատական պրակտիկան:

2. Հանձնարարել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի դատական պրակտիկայի և վիճակագրության հանձնաժողովի նախագահին` դատական պրակտիկայի ամփոփման արդյունքների հիման վրա ներկայացնել հարցի վերաբերյալ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշման նախագիծ:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ` Հ. Մանուկյան

20 սեպտեմբերի, 2005 թ.

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։