ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2003 թվականի թիվ 21
քաղ. Երևան
ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով
Երևանի Արաբկիր համայնքի ավագանին որոշում է`
Սահմանել Արաբկիր համայնքի տարածքում 2003 թվականի ընթացքում քաղաքական արտաքին գովազդի տեղադրման համար ամսական վճար 30 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1 քմ զբաղեցրած մակերեսի համար` անկախ գոտիականությունից և կարգից (գովազդի բովանդակությունից)` առանց ԱԱՀ-ի:
Ավագանու
անդամներ` Գ. Ասատրյան Գ. Ոսկանյան
Ա. Մխիթարյան Հ. Աբրոյան
Ա. Նալբանդյան Պ. Մուսաելյան
Ա. Արզիկյան Ա. Հայթյան
Պ. Փլավչյան Ա. Աղաբաբյան
Հ. Ավագյան Ա. Ալվանդյան
Ա. Գյուլումյան Ա. Առաքելյան
Ն. Մոսեսովա