Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԻՋԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2002 թվականի թիվ 2/8-Ն

քաղ. Երևան

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԻՋԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և ՀՀ կառավարության 18.03.1997 թ. թիվ 47 որոշմամբ

Երևանի Կենտրոն համայնքի ավագանին որոշեց`

1. Թաղապետի կարգադրությամբ ստեղծել համայնքի անապահով բնակիչներին բնակարանների սպասարկման վարձից ազատման և (կամ) զիջման հանձնաժողով:

2. Սահմանել բնակարանների սպասարկման վարձի արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող համայնքի բնակիչների խմբերի ցանկը (կցվում է):

Կենտրոն թաղային

համայնքի ղեկավար` Գ. Բեգլարյան

Հավելված

Երևանի Կենտրոն համայնքի

ավագանու 22.12.02 թ.

թիվ 2/8-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ

1. ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքների (զինվորական ծառայության հաշմանդամներ):

2. Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների և ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով ծավալված մարտական գործողությունների մասնակիցներին:

3. Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հաշմանդամներ:

4. Առաջին և երկրորդ խմբի (կարգի) բոլոր հաշմանդամները:

5. Միայնակ թոշակառուներ:

6. Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է նրանց 18, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների` 24 տարեկան հասակը:

7. Բռնադատվածները և նրանց առաջին կարգի ժառանգները:

Կենտրոն թաղային

համայնքի ղեկավար` Գ. Բեգլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։