Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 109-րդ հոդվածում`
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 109-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունում հանել «տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող» բառերը, իսկ «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Խնամակալության և հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են:
Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց անհատական կազմը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: