Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿՎԱՐՁԻ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ) ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

N 7/1 12.09.1997 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿՎԱՐՁԻ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ) ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 7 կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 8-ի հ. 251 որոշումը և նպատակ ունենալով փոքրիշատե սոցիալական աջակցություն ցուցաբերել համայնքի առանձին խմբերի կարիքավոր ընտանիքներին.

Համայնքի ավագանին որոշում է`

Սահմանել, որ սկսած 1997 թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» հ. 251 որոշման 2-րդ կետի ա, բ, գ, դ, ե ենթակետերով թվարկված խմբերի քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Նոր Նորք համայնքի սեփականություն հանդիսացող բնակարաններում և թաղապետարանի կառավարման ներքո գտնվող բազմաբնակարան բնակելի տներում, օգտվում են համապատասխանաբար բնակվարձի և ընդհանուր օգտագործման տարածքների ու գույքի սպասարկման վարձի 50 % զեղչով վճարման իրավունքից:

Մ. Մինասյան

Իսկականի հետ ճիշտ է

Քարտուղարության պետ Կ. Քեշիշյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։