Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2002 թվականի թիվ 20

քաղ. Երևան

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի հ. 300 որոշման 2-րդ կետով և հիմք ընդունելով Նոր Նորքի թաղապետի միջնորդությունը.

Նոր Նորք համայնքի ավագանին որոշում է`

2002 թվականի համար գույքահարկի գծով հարկատուների առանձին խմբերի համար սահմանել արտոնություն հաշվարկված հարկի բազային գումարի նկատմամբ հետևյալ չափաբաժիններով.

1. Ավտոտրանսպորտի միջոցների գծով գանձման ենթակա գույքահարկի բազային գումարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի 5000 դրամից:

2. Սեփականության իրավունքով իրենց պատկանող շենքերի և շինությունների համար գանձման ենթակա գույքահարկի բազային գումարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի 2000 դրամից:

Նոր Նորքի թաղապետ Մ. Մինասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։