Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-11-03-ից մինչև 1996-04-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-04-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 1994 թվականի N 202

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական և այլ առևտրային գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը սահմանել հաշվետու տարում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսը:

Նշված առավելագույն չափից ավելի գործուղման ծախսերը կատարվում են ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի կամ նպատակային այլ մուտքերի հաշվին:

(1-ին կետը լրաց., փոփ. 03.11.94 N 517)

2. Ելնելով ճյուղային առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, կարող է սահմանել տնտեսության առանձին ճյուղերի համար գործուղումների առավելագույն ծախսերի այլ չափ:

(2-րդ կետը լրաց. 03.11.94 N 517)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։