Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-12-25-ից մինչև 2015-08-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-08-13Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 օգոստոսի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10002144

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան N 514

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի, ՀՀ վարչապետի 2000 թվականի հունվարի 19-ի N 362 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) կատարված փոփոխությունները ու լրացումները.

Հրամայում եմ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) նոր խմբագրությամբ, 2002 թվականի հունիսի 1-ի դրությամբ (կցվում է):

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու մասին» N 768, 2001 թվականի հունիսի 11-ի «ՀՀ դեղերի պետական գրանցամատյանի լրացումը հաստատելու մասին» N 160 և 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ դեղերի պետական գրանցամատյանի լրացումը հաստատելու մասին» N 396 հրամանները:

Նախարար` Ա. Մկրտչյան

* - Ծանոթություն - ռեեստրը չի բերվում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։