Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՕԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 671-Ա

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՕԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության «Սպորտը երեխաների համար» հիմնադրամի կողմից «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված մարզագույքի (134 տեղ, 4,790 կգ ընդհանուր քաշով, 2,105 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4,200 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) և մարմնամարզական ներքնակների (35 տեղ, 2,310 կգ ընդհանուր քաշով, 875 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4,200 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:

2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 671-Ա որոշման

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՍՕԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

NN

ը/կ Նկարագրությունը Քանակը Միավորը Միավորի գինը

(եվրո) Ընդամենը (եվրո)

1. Մարմնամարզական այծիկ 4 հատ 45 180

2. Մարմնամարզական այծիկ պահոց 8 հատ 40 320

3. Մարմնամարզական ներքնակ /մատրաս/ 4 հատ 25 100

4. Մարմնամարզական գորգ /մատրաս/` թռիչքի համար 60 հատ 5 300

5. Մարմնամարզական տամպոլին 8 հատ 15 120

6. Մարմնամարզական գորգ 10 մմ. 4 հատ 25 100

7. Մարմնամարզական նժույգ 2 հատ 20 40

8. Մարմնամարզական նստարաններ 26 հատ 15 390

9. Ցատկահարթակ 8 հատ 25 200

10. Ձեռնասայլակ` մարմնամարզական թռիչքի ներքնակների /մատրաս/ տեղափոխման համար 1 հատ 15 15

11. Զուգահեռ փայտյա բարեր 2 հատ 50 100

12. Խաղային տուփեր 1 հատ 50 50

13. Տրապեզոիդ 4 հատ 35 140

14. Կորֆբոլ խաղի առանց ցանցի զամբյուղ 2 հատ 25 50

Ընդամենը 2, 105

Փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4,200

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։