ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0164 Ն. 22.09.23
22 սեպտեմբերի 2023 թվականի թիվ 164-Ն
ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ՝ 10, 20, 50, 100, 200, 500 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՅԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2023 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել Ազգային դրամի 30-ամյակին նվիրված՝ 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված մետաղադրամները դնել շրջանառության մեջ՝ համաձայն սույն որոշման Հավելվածով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2023 թվականի սեպտեմբերի 22-ի
թիվ 164-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ՝ 10, 20, 50, 100, 200, 500 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՅԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ
1. Մետաղադրամների դիմերեսներին պատկերված են Հայաստանի Հանրապետության ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, թողարկման տարեթիվը՝ «2023», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները։
2. Մետաղադրամների դարձերեսներին մետաղադրամների անվանական արժեքներն են՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:
3. Տեխնիկական չափանիշները սահմանվում են համաձայն Աղյուսակի։
«Աղյուսակ»
Անվանական արժեքը
(դրամ) Մետաղը Քաշը
(գ) Տրամագիծը
(մմ) Դրամաշուրթը Քանակը
(հատ) Թողարկման տարեթիվը
1. 10 ալյումինե համաձուլվածք 1,30 20,00 ատամնավոր 500.000 2023
2. 20 պղնձապատ պողպատ 2,75 20,50 հարթ 300.000 2023
3. 50 արույրապատ պողպատ 3,50 21,50 ատամնավոր 300.000 2023
4. 100 նիկելապատ պողպատ 4,00 22,50 ատամնավոր 300.000 2023
5. 200 պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածք 4,50 24,00 ատամնավոր 300.000 2023
6. 500 ներքին շրջան` պղնձի և նիկելի համաձուլվածք,
արտաքին շրջանակ` պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածք 5,00 22,00 ընդհատվող ատամնավոր 300.000 2023
4. Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերեսներ) և Կարապետ Աբրահամյանը (դարձերեսներ):
5. Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:
6. Ազգային դրամի 30-ամյակին նվիրված՝ 10, 20, 50, 100, 200, 500 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: