ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0163 Ն. 22.09.23
22 սեպտեմբերի 2023 թվականի թիվ 163-Ն
2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2023 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ՝ 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2023 թվականի սեպտեմբերի 22-ի
թիվ 163-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 100 դրամ
արծաթ, 999.0
1/4 տրոյան ունցիա
ատամնավոր
20,18 +/- 0,07 մմ
սովորական
մինչև 2.000.000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
2. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 200 դրամ
արծաթ, 999.0
1/2 տրոյան ունցիա
ատամնավոր
27,66 +/- 0,15 մմ
սովորական
մինչև 2.000.000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
3. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 500 դրամ
արծաթ, 999.0
1 տրոյան ունցիա
ատամնավոր
38,60 +/- 0,3 մմ
սովորական
մինչև 8.000.000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
4. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 1000 դրամ
արծաթ, 999.0
5 տրոյան ունցիա
ատամնավոր
60,15 +/- 0,5
սովորական
մինչև 500.000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
5. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 5000 դրամ
արծաթ, 999.0
10 տրոյան ունցիա
ատամնավոր
75,50 +/- 0,7
սովորական
մինչև 500.000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
6. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով արծաթե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 10 000 դրամ
արծաթ, 999.0
1 կգ
ատամնավոր
100,00 +/- 0,9
սովորական
մինչև 500.000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
7. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով արծաթե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024», շրջանակի մեջ: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 20 000 դրամ
արծաթ, 999.0
5 կգ
ատամնավոր
149,62 +/- 1,2
սովորական
մինչև 50.000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: