Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-10-15-ից մինչև 2025-12-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-12-24Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012446

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 նոյեմբերի 2012 թ. թիվ 332-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով խթանել ներդրումային ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների և իրականացվող գործունեության տեսակների քանակի և ծավալի աճը՝

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 22.09.23 թիվ 167-Ն)

1. Թույլատրել ներդրումային ընկերություններին, որպես ներդրումային ընկերության գործունեության հետ սերտորեն առնչվող լրացուցիչ գործունեության տեսակ` իրականացնել.

1) ֆինանսական շուկայի և ներդրումային ծառայությունների վերաբերյալ ֆինանսական գրագիտության բարձրացման հետ կապված գործունեություն,

2) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն, եթե ներդրումային ընկերությունը մատուցում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն:

(1-ին կետը խմբ. 22.09.23 թիվ 167-Ն)

1.1. (կետն ուժը կորցրել է 22.09.23 թիվ 167-Ն)

2. Ներդրումային ընկերությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացման համար պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացնելով գործունեության իրականացման կարգը և պայմանները սահմանող ներքին իրավական ակտերը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացման դեպքում ներկայացվում է նաև կրթական ծրագիրը:

(2-րդ կետը խմբ. 22.09.23 թիվ 167-Ն)

3. Ներդրումային ընկերությունը սույն որոշման 2-րդ կետով սահմանված փաստաթղթերի փոփոխությունները պարտավոր է ներկայացնել Կենտրոնական բանկ` փոփոխությունները տեղի ունենալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

(3-րդ կետը խմբ. 22.09.23 թիվ 167-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 22.09.23 թիվ 167-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. դեկտեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։