ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1692-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 29/2, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Վեդի համայնք, գյուղ Ոսկետափ, Կայարանամերձ փողոց 13/2 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
05.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1692-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնակելի տարածքի անվանումը և հասցեն Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Մակերեսը
(քառ. մետր) Սկզբնական արժեքը (դրամ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության իրավունքով
տրվող Հողամասը
1. Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող. 29/2 հանրակացարան, բն. 713 Անդրիասյան Արմեն Վիգենի
Անդրիասյան Արթուր Վիգենի 012479556, տրված՝
25.12.2019 թ., 005-ի կողմից
009559428, տրված՝
09.01.2018 թ., 005-ի
կողմից 32.6 1,390,528.88 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականու- թյան իրավունքով՝ համապատաս- խան
բաժնեմասերով
2. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետի- կական քոլեջի հանրակացարան),
սենյակ 220 (220Ա) Գաբրիելյան Աննա Կորյունի
Համբարձումյան Արման Արամայիսի AS0485892, տրված՝ 17.01.2019 թ., 019-ի կողմից 17.9 188,928.41 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ընդհանուր բաժնային սեփականու- թյան
իրավունքով՝
3. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետի- կական քոլեջի հանրակացարան),
սենյակ 221
Համբարձումյան Մարիամ Արմանի
Համբարձումյան Մանե Արմանի AU0260311, տրված՝ 06.05.2021 թ., 019-ի կողմից
AU0634551, տրված՝ 01.03.2022 թ., 019-ի կողմից
AU0634550, տրված՝ 01.03.2022 թ., 019-ի կողմից 13.2 139,321.51 հավասար բաժիններով համապատաս- խան բաժնե- մասերով
4. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետի- կական քոլեջի հանրակացարան),
սենյակ 223 13.3 140,376.98
5. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկա- կան քոլեջի հանրակացարան),
սենյակ 227 Հովհաննիսյան Նարինե Ռուբենի
Սահակյան Հովիկ Արմենի
Սահակյան Լիլիա Արմենի
Հովհաննիսյան Էմմանուել Կարենի
Սահակյան Դանիել Արմենի AU0266104, տրված՝ 11.05.2021 թ., 019-ի կողմից
AP0427176, տրված՝ 11.03.2016 թ., 019-ի կողմից
AU0516230, տրված՝ 19.11.2021 թ., 019-ի կողմից
ծնվ.՝ 06.07.2017 թ.
ծնվ.՝ 09․10․2007 թ. 14.5 153,042.57 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականու- թյան իրավուն- քով՝ համապա- տասխան բաժնեմասերով
6. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկա- կան քոլեջի հանրակացարան),
սենյակ 230 17.6 185,762.02
7. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկա- կան քոլեջի հանրակացարան),
սենյակ 233 32.4 341,970.98
8. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկա- կան քոլեջի հանրակացարան),
սենյակ 232 Կոստանյան Նորիկ Գրիգորի AV0447428, տրված՝ 019-ի կողմից 12.5 131,933.25 սեփականության իրավունքով ընդհանուր բաժնային սեփականու- թյան
իրավունքով՝
համապա-
տասխան բաժնեմասերով
9. Արարատի մարզ, Վեդի համայնք, գյուղ Ոսկետափ, Կայարանամերձ փող., թիվ 13/2 Բարսեղյան Գոռ Գագիկի
Ղեվոնդյան Նելլի Մխիթարի
Բարսեղյան Գագիկ Գոռի
Բարսեղյան Անահիտ Գոռի AV0398981, տրված՝ 27.08.2022 թ., 025-ի կողմից
AP0548977, տրված՝ 14.09.2016 թ., 025-ի կողմից
AT0408792, տրված՝ 06.03.2020 թ., 025-ի կողմից
AP0607822, տրված՝ 24.10.2016 թ., 025-ի կողմից 96.7 0.00 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականու- թյան իրավուն- քով՝ համապա- տասխան բաժնեմասերով
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
05.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ