Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2023 թվականի N 1703-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը, N 1 հավելվածի 2-րդ կետը «Ազգային անվտանգության ծառայությունը» բառերից հետո լրացնել «, Պետական պահպանության ծառայությունը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 29.1-ին կետում և N 8 հավելվածի 6-րդ կետում «կամ Ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «, Ազգային անվտանգության ծառայության կամ Պետական պահպանության ծառայության» բառերով.

3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «Արտակարգ» բառից առաջ լրացնել «Պետական պահպանության ծառայության,» բառերով.

4) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետում «կամ Ազգային անվտանգության ծառայությունից» բառերը փոխարինել «, Ազգային անվտանգության ծառայությունից կամ Պետական պահպանության ծառայությունից» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով.

2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «ազգային անվտանգության ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով, իսկ 6-րդ կետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «ազգային անվտանգության ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով, իսկ 4-րդ կետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.

3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը «ազգային անվտանգության ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության» բառերով.

2) որոշման հավելվածի 4-րդ կետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ» բառերով.

2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետից հանել «ազգային անվտանգության ծառայության» բառերը.

3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1749-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կադրային մարմնի կողմից տրված ուղեգրերի հիման վրա իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների, զինվորական ծառայության և աշխատանքի ընդունվող թեկնածուների ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքները:»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1703-Ն որոշման

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

(դրամ)

NN

ը/կ Պաշտոնի Դրամական օգնության չափերը՝ ըստ զինծառայության ստաժների

անվանումը կամ խումբը զինվորական կոչումը 3 - 10

տարի 10 - 15

տարի 15 - 20

տարի 20 - 25

տարի 25 և ավելի տարի

1 2 3 4 5 6 7 8

1. ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ գեներալական կազմ 351,522 735,000 1,150,434 1,597,825 1,661,738

2. 39 գնդապետ - - - - -

3. 38 - - - - -

4. 37 - - - - -

5. 36 - - - - -

6. 35 - - - - -

7. 34 273,966 572,838 896,616 1,245,300 1,295,112

8. 33 - - - - -

9. 32 - - - - -

10. 31 փոխգնդապետ - - - - -

11. 30 - - - - -

12. 29 253,644 530,346 830,106 1,152,925 1,199,042

13. 28 - - - - -

14. 27 247,000 516,454 808,362 1,122,725 1,167,634

15. 26 - - - - -

16. 25 - - - - -

17. 24 մայոր 238,321 498,307 779,958 1,083,275 1,126,606

18. 23 - - - - -

19. 22 229,658 480,194 751,608 1,043,900 1,085,656

20. 21 - - - - -

21. 20 - - - - -

22. 19 կապիտան 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200

23. 18 - - - - -

24. 17 - - - - -

25. 16 - - - - -

26. 15 - - - - -

27. 14 - - - - -

28. 13 ավագ լեյտենանտ 224,070 468,510 733,320 1,018,500 1,059,240

29. 12 - - - - -

30. 11 լեյտենանտ - - - - -

31. 10 - - - - -

32. 9/5 ավագ ենթասպա 212,190 443,670 694,440 964,500 1,003,080

33. 9/4 212,190 443,670 694,440 964,500 1,003,080

34. 9/3 - - - - -

35. 9/2 - - - - -

36. 9/1 - - - - -

37. 8/6 ենթասպա 209,605 438,265 685,980 952,750 990,860

38. 8/5 - - - - -

39. 8/4 209,605 438,265 685,980 952,750 990,860

40. 8/3 - - - - -

41. 8/2 - - - - -

42. 8/1 - - - - -

43. 7/3 ավագ - - - - -

44. 7/2 - - - - -

45. 7/1 - - - - -

46. 6/5 ավագ սերժանտ - - - - -

47. 6/4 - - - - -

48. 6/3 - - - - -

49. 6/2 - - - - -

50. 6/1 - - - - -

51. 5/5 սերժանտ - - - - -

52. 5/4 - - - - -

53. 5/3 - - - - -

54. 5/2 - - - - -

55. 5/1 - - - - -

56. 4/4 եֆրեյտոր - - - - -

57. 4/3 - - - - -

58. 4/2 - - - - -

59. 4/1 - - - - -

60. 3/6 շարքային - - - - -

61. 3/5 - - - - -

62. 3/4 - - - - -

63. 3/3 - - - - -

64. 3/2 - - - - -

65. 3/1 - - - - -

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։