Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2023 թվականի N 1716-Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված պարեկային արագընթաց երկու մոտորանավակ՝ բեռնափոխադրման կցորդիչներով և երկու ծառայողական շուն՝ խնամքի համար նախատեսված առարկաների և միջոցների հետ միասին՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառումը՝ սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի բեռնափոխադրման ծախսերն իրականացվելու են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության բյուջետային միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

06.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1716-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Քանակը

(հատ)

1․ Պարեկային արագընթաց մոտորանավակ KC-820P 2

2․ Կցորդիչ МЗСА, 822151 2

3․ Լաբրադոր ռետրիվեր՝ իդենտիֆիկացիա կլեյմո KIV 2211 1

4․ Բելգիական հովվաշուն (մալինուա)՝ իդենտիֆիկացիա (կլեյմո) TXY 1934 1

5. Համալրող պարագաներ 16

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

06.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։