Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՏՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՆԿՈՒՂՆԵՐԸ ԵՎ ԿԻՍԱՆԿՈՒՂՆԵՐԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

N 29 08.05.2002 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՏՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՆԿՈՒՂՆԵՐԸ ԵՎ ԿԻՍԱՆԿՈՒՂՆԵՐԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ավագանին քննարկելով համայնքի ֆոնդային բյուջեի ապահովման հարցը և ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով

Որոշում է`

1. Թույլատրել վաճառելու համայնքային սեփականություն հանդիսացող բազմաբնակարանային ֆոնդի բնակելի շենքերում վարձակալությամբ չտրված, բնակիչների կողմից փաստացի զբաղեցրած նկուղային և կիսանկուղային ոչ բնակելի տարածքները:

2. Սահմանել`

ա) 1քմ նկուղային ոչ բնակելի տարածքի գինը ԱՄՆ-ի 5 դոլարին համարժեք դրամ

բ) կիսանկուղային ոչ բնակելի տարածքի գինը` 8 դոլարին համարժեք դրամ:

3. Գույքի պետական գրանցման ծախսերը կատարել գնորդի միջոցների հաշվին:

Ռ. Սինոյան

Իսկականի հետ ճիշտ է

Քարտուղարության բաժնի պետ Հ. Հակոբյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։