Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-01-01-ից մինչև 2001-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 1994 թվականի N 206

քաղ. Երևան

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՊՀ անդամ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Թուրքմենստանում և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանների (ժամանակավոր հավատարմատարների) պաշտոնային դրույքաչափերը` 250 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:

(1-ին կետը խմբ. 04.12.95 N 325)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների մնացած աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են համապատասխան դեսպանների (ժամանակավոր հավատարմատարների) պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ, համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հաստատել բանկային հիմնարկներից դրամական միջոցների ստացման և աշխատավարձի վճարման կարգը:

4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավելված

ՀՀ կառավարության 1994 թ.

մայիսի 2-ի N 206 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնների անվանումը Տոկոսները` դեսպանի

(ժամանակավոր

հավատարմատարի)

պաշտոնային դրույքաչափի

նկատմամբ

1 2

Դեսպանորդ-խորհրդական

Խորհրդական

1-ին քարտուղար

2-րդ քարտուղար

3-րդ քարտուղար

Կցորդ

Ռեֆերենտ

Թարգմանիչ

Հաշվապահ, գրասենյակի վարիչ, տնտեսական մասի վարիչ, մեխանիկ-վարորդ

Քարտուղար-մեքենագրուհի

Հավաքարար 85

75

75

70

65

60

55

50

50

45

30

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։