ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի թիվ 57 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4 կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումը, և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 236 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 25-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2023 թվականի մայիսի 11-ի
թիվ 57 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ
1. Սույն որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝
ա) 405-րդ դիրքը հանել.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 606.11 դիրքով՝
606.11 ԳՕՍՏ Ռ 70337-2022 «Շոկոլադ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»
2. Սույն որոշմամբ հաստատված՝
«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 639-652 դիրքերով.
639 11-րդ հավելված ԳՕՍՏ 5479-64 «Յուղեր բուսական և բնական ճարպաթթուներ. Չօճառացվող նյութերի որոշման մեթոդ»
640 ԳՕՍՏ 31681-2012 «Հրուշակեղեն. Կաթով շոկոլադե արտադրատեսակներում չոր յուղազերծված կաթնային մնացորդի որոշման մեթոդ»
641 ԳՕՍՏ 31682-2012 «Հրուշակեղեն. Շոկոլադե արտադրատեսակներում կակաոյի ընդհանուր չոր մնացորդի պարունակության որոշման մեթոդներ»
642 ԳՕՍՏ 31722-2012 «Հրուշակեղեն. Շոկոլադե արտադրատեսակներում կաթնայուղի պարունակության որոշման մեթոդ»
643 ԳՕՍՏ 31723-2012 «Հրուշակեղեն։ Շոկոլադե արտադրատեսակներում չոր յուղազերծված կակաոյի մնացորդի պարունակության որոշման մեթոդ»
644 ԳՕՍՏ 31902-2012 «Հրուշակեղեն։ Ճարպի զանգվածային մասի որոշման մեթոդներ»
645 ԳՕՍՏ 34604-2019 «Կակաո մթերքներ. Կակաոյի հատիկների կեղևի (կակաովելլայի) և սաղմի (ծիլի) որոշման մեթոդներ»
646 ГОСТ ISO 11053-2015 «Բուսական ճարպեր և յուղեր։ Կակաո-յուղի համարժեքների որոշում կաթնային շոկոլադում»
647 ԳՕՍՏ ISO 23275-1-2020 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում։ Մաս 1. Կակաո-յուղի համարժեքների առկայության որոշում»
648 ԳՕՍՏ ISO 23275-2-2020 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 2. Կակաո-յուղի համարժեքների քանակական որոշում»
649 ԳՕՍՏ Ռ ISO 23275-1-2013 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 1. Կակաո-յուղի համարժեքների առկայության որոշում» կիրառվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը
650 ԳՕՍՏ Ռ ISO 23275-2-2013 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 2. Կակաո-յուղի համարժեքների քանակի որոշում» կիրառվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը
651 ՍՏԲ ISO 23275-1-2009 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական։ Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 1. Կակաո-յուղի համարժեքների առկայության որոշում» կիրառվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը
652 ՍՏԲ ISO 23275-2-2009 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 2. Կակաո-յուղի համարժեքների քանակական որոշում» կիրառվում է
մինչև 2024 թվականի հունվարի 1-ը
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: