Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2023 թվականի թիվ 64 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվականհաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի

թիվ 64 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի մեջ կատարվող

1. 1-ին աղյուսակի I բաժնի «BY» բաժնում՝

ա) BY 1050000 ծածկագրով դիրքը հանել

բ) [փոփոխությունը վերաբերում է ռուսերենին]։

2. II բաժնում՝

ա) 5-րդ դիրքի 3-րդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՄԴ 049-2023 (խմբ. 1)»

բ) 6-րդ դիրքի 3-րդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշում»

գ) 7-րդ դիրքի 3-րդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2019 թվականի մայիսի 5-ը»

դ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22 Փոփոխությունները փոփոխություններն ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

հաշվի առնելով փոփոխությունները վստահելի աղբյուրներից մեկում՝ դասակարգչից հանվել են առանձին դիրքեր և հստակեցվել է դասակարգչի առանձին դիրքերի անվանումը. փոփոխությունները կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշմամբ»։

3. 5-րդ աղյուսակի III բաժնում «Բազմ» սյունակում՝

ա) 1.3.3.3 և 1.3.3.3.3 դիրքերում «0..*» թիվը փոխարինել «1..*» թվով․

բ) 1.3.3.3.1, 1.3.3.3.2, 1.3.3.3.3.1 և 1.3.3.3.3.2 դիրքերում «1» թիվը փոխարինել «0..1» թվերով։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։