ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2023 թվականի թիվ 63 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 21-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 67 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2023 թվականի մայիսի 16-ի
թիվ 63 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ
1. Անվանումը և 1-ին կետը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով։
2. Սույն որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում՝
ա) անվանումը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 104-107 դիրքերով՝
« 104 67.180.10 Շոկոլադ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ.
ԳՕՍՏ 31721-2012-ի վերանայում թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակի 1.4 կետ, թիվ 11 հավելվածի 1-ին կետ, թիվ 11 հավելվածի 2-րդ կետի «ա», «դ»-«ժա» և «ժգ» ենթակետեր 2022 թվական 2024 թվական Ռուսաստանի Դաշնություն
105 67.140.30 Կակաո-փոշի. Տեխնիկական պայմաններ.
ԳՕՍՏ 108-2014-ում փոփոխությունների կատարում թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակի 1.4 կետ, թիվ 11 հավելվածի 2-րդ կետի «ժզ» ենթակետ 2024 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
106 67.060
67.190
67.180.10 Հրուշակեղեն և հրուշակային արտադրության կիսապատրաստուկներ. Եզրույթներ և սահմանումներ.
ԳՕՍՏ-ի մշակում թիվ 11 հավելված 2024 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
107 67.140.30 Շոկոլադե, հրուշակային և ճարպային ջնարակներ ու զանգվածներ՝ կաղապարման համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 34383-2018-ի վերանայում թիվ 11 հավելված 2024 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: