Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1744-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրից և 1-ին կետից հանել «և կամավորների կատարած աշխատանքի» բառերը.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 13-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1744-Ն որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 20-ի N 274-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բարեգործի գործունեությունը խրախուսելու նպատակով «Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ» և «Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ» կոչումների շնորհման համար բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության հաշվառման կարգը։

2. Բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված՝ բարեգործության ոլորտը համակարգող մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)։

3. Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության (դրամական կամ բնաիրային) չափը հաշվարկվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։

4. Տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում միևնույն անհատ բարեգործի տրամադրած բարեգործական աջակցության չափը հաշվարկվում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում տրամադրած բարեգործական աջակցության հանրագումարի ձևով։

5. Պետական մարմինները, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունները մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը լիազորված մարմին են ներկայացնում անհատ բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության մասին տեղեկատվություն, որը պետք է ներառի անհատ բարեգործի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, դրամական աջակցության չափը կամ բնաիրային աջակցության դրամական արժեքն ու բարեգործական ծրագրի անվանումը: Պետական մարմինների, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունը ստորագրվում է տվյալ մարմնի ղեկավարի կողմից ու կնքվում տվյալ մարմնի կնիքով։

6. Լիազորված մարմինը ստացված տեղեկատվությունը գրանցում է այդ նպատակով վարվող գրանցամատյաններում։ Գրանցամատյանի ձևը սահմանվում է լիազորված մարմնի կողմից ընդունված իրավական ակտով։

7. Լիազորված մարմինը տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարին ամփոփում է պետական մարմիններից, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպություններից ստացված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում պարզում դրանց հավաստիությունը։

8. Լիազորված մարմինը «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող թեկնածուների տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացնելու համար։»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։