Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 623-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից ասթմա ունեցող երեխաների բուժման նպատակով ձեռք բերված դեղերի (4,057,910 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման և «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց հատկացման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 16.10.23 N 722-Ա)

2. «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

12.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 623-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

Դեղորայքի անվանումը Հայաստանի Հանրապետության «Արաբկիր» բժշկական

համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ Արցախի Հանրապետության

«Արևիկ» մանկական հիվանդանոց

Հ/Հ Անվանում Չափման

միավոր Քանակ Արժեք

(ռուբլի) Քանակ Արժեք

(ռուբլի)

1 Symbicort Rapihaler աերոզոլ ինհալացիայի համար 80/4.5

մկգ, 120 դոզա հատ 200 459,200

2 Symbicort Turbuhaler, փոշի ինհալացիայի համար 80/4,5

մկգ. 120 դոզա հատ 1200 2,455,200

3 Symbicort Turbuhaler, փոշի ինհալացիայի համար 160/4,5

մկգ. 120 դոզա հատ 240 488,400

4 Flixotide, աերոզոլ ինհալացիայի համար, 125 մկգ. 60 դոզա հատ 300 377,100 50 62,850

5 Vortex chamber 051, մանկական սպեյսեր հատ 20 27,960 25 34,950

6 Vortex spacer 051` ներշնչման և արտաշնչման փականներով հատ 80 116,000 25 36,250

Ընդամենը՝ 3,923,860 134,050

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

12.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։