Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-05-27-ից մինչև 1998-09-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-09-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 1994 թվականի N 554

քաղ. Երևան

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ`

ա) բոլոր սպառողների համար էլեկտրական և ջերմային էներգիայի միասնական սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը.

բ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը էլեկտրական և ջերմային էներգիայի ամսական սակագները հայտարարում է դրանք գործողության մեջ մտցնելու ժամկետից 10 օր առաջ.

գ) էլեկտրական ու ջերմային էներգիաների համար կանխավճար է համարվում սակագնի հաստատման պահից մինչև հաշվետու ամսվա ավարտն իրականացված վճարումը: Վճարումը կատարվում է առանց կանխավճարի չափի սահմանափակման` հաշվետու ամսվա համար հայտարարված սակագնով: (1-ին կետը խմբ. 27.05.96 N 160) 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 24-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագների հաստատման և դրանց համար վճարման կարգի մասին» N 238 որոշումը և 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։