Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-11-24-ից մինչև 2002-01-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կրթաթոշակների եՎ որոշ նպաստների չափերի բարձրացման մասին

Հաշվի առնելով բյուջետային հիմնարկների աշխատողների, կրթաթոշակ և որոշ կատեգորիայի նպաստ ստացողների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

1994 թվականի սեպտեմբերի 1-ից`

1. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձներին սահմանել հավելում 30 տոկոսի չափով` այն ավելացնելով աշխատավարձի փաստացի չափին և տարածելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա:

2. (կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ-401)

3. (կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ-401)

4. Նպաստ ստացող գործազուրկների նպաստների չափերին սահմանել հավելում փաստացի նպաստի 30 տոկոսի չափով` ավելացնելով այն նպաստին:

5. Սույն հրամանագրի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, նրա համակարգի զինծառայողների, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի մասին» թիվ 313 որոշման մեջ նշված համակարգերի աշխատողների աշխատավարձերի վրա:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

5 սեպտեմբերի 1994 թ.

ՆՀ-361

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։