Հոդված 4
Հոդված 4.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ հոդվածով`
«Հոդված 12.1. Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները
Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների իմաստով ուսումնասիրությունը` լիազորված պետական կառավարման մարմնի ապահովագրական գործունեություն իրականացնողների ներկայացրած հաշվետվությունների, այլ փաստաթղթերի մեկնաբանման, ապահովադիրներից կամ այլ անձանցից ստացված ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից իրենց պարտականությունները կատարելու վերաբերյալ հիմնավորված տեղեկությունների պարզաբանման, ինչպես նաև առանձին վերլուծություններ իրականացնելու նպատակով իրականացվող գործընթաց է:»:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-152-Ն