ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1124-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հունիսի 3-ից մինչև 2028 թվականի հունիսի 2-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
06.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հուլիսի 6-ի N 1124-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնի-կական բնութագիրը Չափի
միա- վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտահան- ման երկիրը Արժեքը (դրամ) Այլ
տեղեկու- թյուններ
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 4810929009 Բազմաշերտ երկկողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը
սպիտակեցված 1մ.2-ի քաշ 335-560 գրամ հաստություն
0,54-1,0մմ
խոնավություն 8,5%-9,5% կգ 9 000 000 Ֆինլանդիա Ֆինլանդիա 4 050 000 000
2. 4810929009 Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված,
ներքին շերտերը
սպիտակեցված 1մ.2-ի քաշ 275-550 գրամ հաստություն
0,46-1,03մմ
խոնավություն 8,5%-9,5% կգ 1 200 000 Ֆինլանդիա Ֆինլանդիա 540 000 000
3. 4810929009 Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված ներքին շերտերը
սպիտակեցված 1մ.2-ի քաշ 190-220 գրամ հաստություն 0,29-0,35մմ կգ 18 000 000 Ֆինլանդիա Ֆինլանդիա 10 773 000 000
4. 3920621909 Պոլիէթիլենտերեֆ- տալատից թաղանթ միաշերտ՝ գլանափաթեթով, չտպագրված՝ ոչ կահույքի արտադրության
համար, ոչ սննդի հաստություն 12-13 միկրոն լայնություն 390մմ-740մմ կգ 85 000 Թուրքիա Վրաստան 88 400 000
5. 9612101000 Ժապավեններ նախատեսված դրոշմատիպեր ստանալու համար`
գլանափաթեթներով հաստություն 12 միկրոն պոլիմերային հիմքով կգ 165 000 Գերմանիա Գերմանիա 1 120 000 000
6. (կետն ուժը կորցրել է 19.10.23 N 1772-Ա)
7. (կետն ուժը կորցրել է 19.10.23 N 1772-Ա)
ԸՆԴԱՄԵՆԸ 16 571 400 000
(հավելվածը փոփ. 19.10.23 N 1772-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
06.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ