Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը «ցուցումներ,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կայացրած որոշումների վերանայման արդյունքով կայացնում է որոշումներ,» բառերով.
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) քննարկում և փոփոխում է, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական կամ անհիմն հրամանները և ցուցումները.»: