Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ քրեակատարողական ծառայության պետը համապատասխան նախարարի համաձայնությամբ կարող է կիրառել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) արտահերթ կոչման շնորհում, եթե լրացել է հերթական կոչում շնորհելու համար սահմանված ծառայության ժամկետի առնվազն մեկ երրորդը.

2) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը։

Սույն մասում նշված խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել միայն մեկ անգամ։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։