Հաստատված է
Հայարտոնագրի 1994 թ.
հունվարի 27-ի N: Կ3 հրամանով
Կ Ա Ր Գ
ԽՍՀՄ ԵՎ ԽՍՀՄ ՆԱԽԿԻՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐՈՎ ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ
Սույն կարգը սահմանված է ի կատարումն «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993թ. հուլիսի 20-ի որոշման 4-րդ կետի և տարածվում է գյուտերի և արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների պաշտպանական փաստաթղթերր ստանալու այն հայտերի վրա, որոնք ներկայացվել են մինչև 1992թ. դեկտեմբերի 8-ը և որոնց նկատմամբ այդ թվականի դրությամբ գործավարությունը չի ավարտվել ու պաշտպանական փաստաթղթեր չեն տրվել:
1. ԽՍՀՄ պետական արտոնագրային գերատեսչության, Ռուսաստանի Դաշնության արտոնագրային գերատեսչության (Ռոսպատենտ) և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների համապատասխան գերատեսչություններ մինչև 1992թ. դեկտեմբերի 8-ը ներկայացված պաշտպանական փաստաթղթեր ստանալու այն հայտերով, որոնց նկատմամբ այդ թվականի դրությամբ գործավարությունը չի ավարտվել և պաշտպանական փաստաթղթեր չեն տրվել, հայտատուները հեղինակների հետ համատեղ կարող են դիմում ներկայացնել Հայարտոնագիր` Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար, պահպանելով սկզբնական հայտերի առաջնության թվականը:
2. Դիմումը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խմբի, արդյունաբերական նմուշի (ներառյալ դրա տարբերակները) և պարունակի բերված համապատասխան ձևի բոլոր տվյալները (տես հավելվածներ 1 և 2):
Դիմումը ստորագրում են հայտատուն, հեղինակը (ները) կամ նրանց իրավահաջորդը և այն անձը, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (ապագա արտոնագրատերը):
Եթե հայտատուն կամ ապագա արտոնագրատերը իրավաբանական անձ է, դիմումը ստորագրում է ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության (այսուհետև ձեռնարկության) ղեկավարը, նշելով պաշտոնը և ազգանունը: Ձեռնարկության ղեկավարի ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) սկզբնական հայտի նյութերի և փորձաքննության վերջին որոշման պատճենները, վավերացված այն գերատեսչության կողմից, ուր ներկայացվել է սկզբնական հայտը,
բ) սկզբնական հայտի նյութերի հայերեն թարգմանությունը,
գ) հայտ ներկայացնելու համար սահմանված տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը,
դ) իրավահաջորդությունը կամ անվանման փոփոխությունը հաստատող վավերացված փաստաթուղթը, այն դեպքերում, երբ հայտատու հանդիսացող իրավաբանական անձը վերակազմավորվել է,
ե) ժառանգության իրավունքը հաստատող փաստաթուղթը, եթե այդ իրավունքը ծագել է հայտը ներկայացնելուց հետո, և դիմումը ստորագրված է հեղինակի ժառանգորդի կողմից:
Դիմումը ներկայացվում է հայերեն լեզվով ոչ ուշ, քան 1995թ. դեկտեմբերի 31-ը:
3. Հայարտոնագիրը`
ա) ներկայացված փաստաթղթերով անցկացնում է նախնական փորձաքննություն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-5 մասերով սահմանված կարգով,
բ) համաձայն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի տալիս է Հայաստանի Հանրապետության արտոնագիր` հայտի առաջնության թվականից սկսած 20 տարվա գործողությամբ այն հայտերով, որոնցով ըստ էության փորձաքննությունն ավարտված է և կա պաշտպանական փաստաթուղթ տալու մասին որոշում,
գ) անցկացնում է փորձաքննություն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով, այն հայտերով, որոնցով ըստ էության փորձաքննություն չի անցկացվել կամ այն չի ավարտվել, պահպանելով դրանց առաջնության թվականը:
4. Օտարերկրյա հայտատուները դիմումները ներկայացնում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:
Այն դիմումները, որոնք օտարերկրյա հայտատուները ներկայացրել են անմիջապես Հայարտոնագիր, ընդունվում և վերցվում են հաշվառման ըստ ստացման թվականի: Հետագա գործավարությունը դրանցով կիրականացվի Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, որոնք կնշանակվեն հայտատուների կողմից:
Հավելված 1
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն 3
Դ Ի Մ ՈՒ Մ
ԽՍՀՄ (ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության) պաշտպանական փաստաթուղթ ստանալու հայտով գյուտի Հայաստանի Հանրապետության արտոնագիր տալու մասին
Ես (մենք) ___________________________________________________________________ հեղինակի(ների) անունը, հայրանունը, ազգանունը
և ___________________________________________________________________________
հայտատուի(ների) լրիվ անվանումը
______________________________________________________________________________
խնդրում եմ (ենք) _________________________ արտոնագրային գերատեսչություն
պետության անվանումը
ներկայացված _________________________________________________________________ գյուտի անվանումը
________________________________________________________________________ գյուտի
«____» _____________________ 199 թ. առաջնության թվականով № __ __ հայտով տալ
Հայաստանի Հանրապետության արտոնագիր ____________________________________
ապագա արտոնագրատեր
____________________________________________________________________________________
ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ
____________________________________________________________________________________
իրավաբանական անձի լրիվ անվանումը և նրա հասցեն
Կ. Տ. Հայտատու(ներ) _________________
_________________
Հեղինակ(ներ) _________________
_________________
Կ. Տ. Ապագա արտոնագրատեր _________________
Նամակագրության հասցեն _____________________________________________________
____________________________________________________________________________________
փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը կամ անվանումը
_____________________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
«____» __________________________ 199 թ.
Հավելված 2
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն 3
Դ Ի Մ ՈՒ Մ
ԽՍՀՄ (ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության) պաշտպանական փաստաթուղթ ստանալու հայտով արդյունաբերական նմուշի Հայաստանի Հանրապետության արտոնագիր տալու մասին
Ես (մենք) ___________________________________________________________________ հեղինակի(ների) անունը, հայրանունը, ազգանունը
և ___________________________________________________________________________
հայտատուի(ների) լրիվ անվանումը
______________________________________________________________________________
խնդրում եմ (ենք) _________________________ արտոնագրային գերատեսչություն
պետության անվանումը
ներկայացված _________________________________________________________________ արդյունաբերական նմուշի անվանումը
__________________________________________________________ արդյունաբերական նմուշի
«____» _____________________ 199 թ. առաջնության թվականով № __ __ հայտով տալ
Հայաստանի Հանրապետության արտոնագիր ____________________________________
ապագա արտոնագրատեր
____________________________________________________________________________________
ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ
____________________________________________________________________________________
իրավաբանական անձի լրիվ անվանումը և նրա հասցեն
Կ. Տ. Հայտատու(ներ) _________________
_________________
Հեղինակ(ներ) _________________
_________________
Կ. Տ. Ապագա արտոնագրատեր _________________
Նամակագրության հասցեն ____________________________________________________
փոստային հասցեն
____________________________________________________________________________________
հասցեատիրոջ անունը կամ անվանումը
_____________________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
«____» __________________________ 199 թ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
28.06.1996 թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035