ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 744-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 25,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) «Սոֆմինել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00896136) 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի միջանցքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 17,338,850 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
30.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 744-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքի վերանորոգում և բնակիչների համար նախատեսված 10 սենյակների կահավորում՝ խնամքի և սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:
3. Բարեգործը Ճապոնիայի կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության միջոցով (քաղ. Երևան, Բաբայան 23/4)
4. Ծրագիրը կատարողը «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 25,800,000 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները՝ տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքի վերանորոգում՝ 17,800,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
2 ) Գյումրու շուրջօրյա խանմքի կենտրոնի 10 բնակելի սենյակների կահավորում՝ 8,000,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 17,800,000 դրամի չափով.
2) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 10 բնակելի սենյակների համար նախատեսված կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 8,000,000 դրամի չափով։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Չեն նախատեսվում։
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ-ի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
30.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ