ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 748-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 81-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ «GAIN» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռը (19,490 տեղ, 7,501 կգ ընդհանուր քաշով, 65,518 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 3-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Համայնքներին» ծրագրի մասին» N 81-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
30.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 748-Ա որոշման
Ց Ա Ն Կ
NN
ը/կ Քանակը Նկարագրությունը Քաշը
(կգ) Արժեքը
(եվրո)
1. 1605 փաթեթ հագուստ/ծածկոց 1095 16050
2. 112 փաթեթ կենցաղային ապրանքներ/ընտանիքի համար 1576 12656
3. 2919 փաթեթ հիգիենայի պարագաներ 2435 16984
4. 14714 փաթեթ բժշկական պարագաներ/տակդիր 435 8828
5. 140 փաթեթ կահույք 1960 11000
Ընդհանուր
19490 փաթեթ բարեգործական ապրանքներ 7501 65518
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
30.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ