ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 752-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1019-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված արտաքին բեռը (1,906.60 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 83.94 ԱՄՆ-ի դոլար և 4,483.75 դրամ, այլ ծախսերը կազմել են 165.96 ԱՄՆ-ի դոլար և 3,193.81 դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները իրականացվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստուդիաներ» ծրագրի մասին» N Մ-1019-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
31.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 752-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Քանակը (հատ) Ընդհանուր գումարը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Ներկման հավաքածու 1 107.55
2. Աթոռ 5 99.95
3. Անիվներով տակդիր 8 303.92
4. Պլաստմասսայե դույլ 8 146.88
5. Սարքավորում՝ աղալու համար 1 1,248.30
Ընդամենը՝ 1,906.60 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսերը՝ 83.94 ԱՄՆ-ի դոլար և 4,483.75 դրամ
Այլ ծախսեր` 165.96 ԱՄՆ-ի դոլար և 3,193.81 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
31.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ