Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 754-Ա

«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Armenian Hero» («Հայ հերոս») ոչ առևտրային կազմակերպության կողմից որպես օժանդակություն «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (4,100 կգ ընդհանուր քաշով, 13,213 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 7,000 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

31.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 754-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ

NN

ը/կ Ապրանքի անվանումը Քանակը (հատ) Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) Ընդամենը (ԱՄՆ-ի դոլար)

1. Թենիսի մարզակոշիկներ 60 20 1,200

2. Կանացի վերնազգեստ 20 20 400

3. Լամպ 60 8 480

4. Կանանց մարզական տաբատ 40 10 400

5. Էլեկտրական սայլակ 5 150 750

6. Սառույցի կաղապարներ 240 2 480

7. Ծածկոցներ 234 5 1,170

8. Զուգարանակոնքի ծածկոց 4 3 12

9. Գրասենյակի թղթապանակ 30 2 60

10. Խաղալիք 40 5 200

11. Էլեկտրական կաթսա 4 15 60

12. Մանկական մարզակոշիկ 80 5 400

13. Կանանց զգեստ 55 8 440

14. Համակարգչի մոնիթոր 7 70 490

15. Մանկական հագուստ 120 7 840

16. Մանկական գլխարկ 50 2 100

17. Մանկական գուլպա 50 2 100

18. Սեղանի խաղ 150 5 750

19. Լվացքի չորանոց 20 15 300

20. Հագուստի պահոց 20 15 300

21. Պատառաքաղ 20 10 200

22. Դանակ 50 10 500

23. Չինական խոհանոցային հավաքածու 2 18 36

24. Անկողնային սպիտակեղենի հավաքածու 45 20 900

25. Լվացքի զամբյուղ 25 5 125

26. Պլաստմասսայե ձգիչներ 120 2 240

27. Ծաղկաման 20 3 60

28. Գրասենյակային պիտույքների հավաքածու (գրիչ, մատիտ, քանոն, ռետին ամրակ, մկրատ) 60 10 600

29. Մարդատար ավտոմեքենայի գործածված շարժիչ 1 1,550 1,550

30. Բեռների տեղափոխման սայլակ (օգտագործված) 1 50 50

31. Պլաստմասսայե դարակներ 1 20 20

Ընդհանուր՝ 13,213 ԱՄՆ-ի դոլար

Փոխադրման ծախսը՝ 7,000 ԱՄՆ-ի դոլար

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

31.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։