Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-06-18-ից մինչև 2024-09-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-09-01Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2019 թվականի թիվ 54 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչը։

2. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ–տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի ապրիլի 2-ի

թիվ 54 որոշմամբ

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի

I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից

1. Մանրամասնեցված տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչից (այսուհետ՝ դասակարգիչ)՝ դասակարգչի բաժինների ծածկագրերի և անվանումների, տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի խմբերի, ենթախմբերի ու տեսակների ծածկագրերի և անվանումների մասով, ներկայացված են 1–ին աղյուսակում։

Աղյուսակ 1

Բաժնի ծածկագիրը և անվանումը Խմբի ծածկագիրը և անվանումը Ենթախմբի ծածկագիրը և անվանումը Տեսակի ծածկագիրը և անվանումը Կազմակերպաիրավական ձևի ծածկագիրը Կազմակերպաիրավական ձևի անվանումը

1 2 3 4 5 6

AM Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Հայաստանի Հանրապետությունում

AM1000000 առևտրային կազմակերպություն

АМ1010000 տնտեսավարող ընկերակցություն

АМ1010100 լիակատար ընկերակցություն

АМ1010200 կոմանդիտային ընկերակցություն

AM1020000 տնտեսավարող ընկերություն

AM1020100 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

AM1020200 լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

АМ1020300 բաժնետիրական ընկերություն

AM1020301 բաց բաժնետիրական ընկերություն

AM1020302 փակ բաժնետիրական ընկերություն

AM1030000 անհատ ձեռնարկատեր

АМ2000000 կոոպերատիվ

АМ2010000 առևտրային կոոպերատիվ

АМ2020000 ոչ առևտրային կոոպերատիվ

АМ3000000 ոչ առևտրային կազմակերպություն

АМ3010000 հասարակական միավորում

АМ3020000 հիմնադրամ

АМ3030000 պետական կազմակերպություն

АМ9000000 Հայաստանի Հանրապետության տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձև

BY Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Բելառուսի Հանրապետությունում

BY1000000 առևտրային կազմակերպություն

BY1010000 տնտեսավարող ընկերակցություն (ընկերություն)

BY1010100 լիակատար ընկերակցություն

BY1010200 կոմանդիտային ընկերակցություն

BY1010300 բաժնետիրական ընկերություն

BY1010301 բաց բաժնետիրական ընկերություն

BY1010302 փակ բաժնետիրական ընկերություն

BY1010400 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

BY1010500 լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

BY1020000 արտադրական կոոպերատիվ

BY1030000 ունիտար ձեռնարկություն

BY1030100 տնտեսավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն

BY1030200 օպերատիվ կառավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն (պետական)

BY1040000 առևտրային կազմակերպություն հանդիսացող պետական միավորում

BY1050000 (դիրքը հանվել է ԵՏՀԿ 16.05.23 թիվ 64)

BY1060000 գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն

BY2000000 ոչ առևտրային կազմակերպություն

BY2010000 սպառողական կոոպերատիվ

BY2020000 հասարակական, կրոնական կազմակերպություն (միավորում)

BY2020100 հասարակական կազմակերպություն (միավորում)

BY2020200 կրոնական կազմակերպություն (միավորում)

BY2030000 հանրապետական պետական հասարակական միավորում

BY2040000 հիմնադրամ

BY2050000 հիմնարկ

BY2060000 իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի միավորում

BY2060100 ասոցիացիա

BY2060200 միություն

BY2070000 ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող պետական միավորում

BY2999999 ոչ առևտրային այլ կազմակերպություն

BYЗ000000 առանց իրավաբանական անձի կազմավորման ստեղծված սուբյեկտ

BY3010000 անհատ ձեռնարկատեր

BY3020000 Բելառուսի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպության (Բելառուսի Հանրապետության սահմաններից դուրս գրանցված և տեղակայված իրավաբանական անձի) ներկայացուցչություն

BY3999999 ուրիշ խմբավորումներում չներառված, առանց իրավաբանական անձի կազմավորման ստեղծված այլ սուբյեկտ

KZ Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Ղազախստանի Հանրապետությունում

KZ1000000 պետական ձեռնարկություն

KZ1010000 տնտեսավարման իրավունքի վրա հիմնված պետական ձեռնարկություն

KZ1020000 օպերատիվ կառավարման իրավունքի վրա հիմնված պետական ձեռնարկություն (պետական)

KZ2000000 տնտեսվարող ընկերակցություն

KZ2010000 լիակատար ընկերակցություն

KZ2020000 կոմանդիտային ընկերակցություն

KZ2030000 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն

KZ2040000 լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերակցություն

KZ3000000 բաժնետիրական ընկերություն

KZ4000000 արտադրական կոոպերատիվ

KZ5000000 հիմնարկ

KZ6000000 հասարակական միավորում

KZ7000000 սպառողական կոոպերատիվ

KZ8000000 հիմնադրամ

KZ9000000 կրոնական կազմակերպություն

KZ0000000 ասոցիացիայի ձևով իրավաբանական անձանց միավորում

KG Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Ղրղզստանի Հանրապետությունում

KG1000000 առևտրային կազմակերպություն

KG1010000 պետական ձեռնարկություն

KG1020000 մունիցիպալ (կոմունալ) ձեռնարկություն

KG1030000 տնտեսավարող ընկերակցություն և ընկերություն

KG1030100 բաց բաժնետիրական ընկերություն

KG1030200 փակ բաժնետիրական ընկերություն

KG1030300 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

KG1030400 լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

KG1030500 կոմանդիտային ընկերակցություն

KG1030600 լիակատար ընկերակցություն

KG1040000 կոոպերատիվը որպես առևտրային կազմակերպություն

KG1050000 գյուղատնտեսական կոոպերատիվ

KG1060000 ֆինանսական կոոպերատիվը (վարկային միություն) որպես առևտրային կազմակերպություն

KG1070000 գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն (իրավաբանական անձի կազմավորմամբ)

KG2000000 ոչ առևտրային կազմակերպություն

KG2010000 հիմնարկ

KG2020000 հասարակական միավորում և կրոնական կազմակերպություն

KG2030000 կոոպերատիվը որպես ոչ առևտրային կազմակերպություն

KG2040000 հասարակական հիմնադրամ

KG2050000 իրավաբանական անձանց միավորում (ասոցիացիա, միություն)

KG2060000 ֆինանսական կոոպերատիվը (վարկային միություն) որպես ոչ առևտրային կազմակերպություն

KG2070000 Կենտրոնական բանկ

KG2080000 փաստաբանություն

KG3000000 անհատ ձեռնարկատեր

KG3010000 գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն (առանց իրավաբանական անձի կազմավորման)

KG4000000 իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում

KG4010000 իրավաբանական անձի մասնաճյուղ

KG4020000 իրավաբանական անձի ներկայացուցչություն

KG9000000 ուրիշ խմբավորումներում չներառված այլ կազմակերպաիրավական ձև

RU Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Ռուսաստանի Դաշնությունում

RU1000000 առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևերը

RU1010000 տնտեսավարող ընկերակցություն

RU1010100 լիակատար ընկերակցություն

RU1010200 վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտային ընկերակցություն)

RU1020000 տնտեսավարող ընկերություն

RU01020100 բաժնետիրական ընկերություն

RU01020101 հանրային բաժնետիրական ընկերություն

RU01020102 ոչ հանրային բաժնետիրական ընկերություն

RU1020200 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

RU1030000 տնտեսավարող գործընկերություն

RU1040000 արտադրական կոոպերատիվ (արտել)

RU1040100 գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ

RU1040200 արտադրական կոոպերատիվ (բացառությամբ գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի)

RU1050000 գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն

RU1999999 առևտրային կազմակերպություն հանդիսացող այլ իրավաբանական անձ

RU2000000 ոչ առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևեր

RU2010000 սպառողական կոոպերատիվ

RU2010400 վարկային սպառողական կոոպերատիվ

RU2010500 քաղաքացիների վարկային սպառողական կոոպերատիվ

RU2010600 երկրորդ մակարդակի վարկային կոոպերատիվ

RU2019999 սպառողական կոոպերատիվի այլ ձև

RU2020000 հասարակական կազմակերպություն

RU2060000 ասոցիացիա (միություն)

RU2060100 Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տնտեսական փոխգործակցության ասոցիացիա (միություն)

RU2060200 Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների մունիցիպալ կազմավորումների խորհուրդ

RU2060300 վարկային կոոպերատիվների միություն (ասոցիացիա)

RU2060400 կոոպերատիվների միություն (ասոցիացիա)

RU2060500 հասարակական միավորումների միություն (ասոցիացիա)

RU2060600 սպառողական ընկերությունների միություն

RU2060700 առևտրաարդյունաբերական պալատ

RU2060800 ֆերմերային տնտեսությունների միավորում

RU2069999 այլ ասոցիացիա (միություն)

RU2999999 ոչ առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց այլ կազմակերպաիրավական ձև

RU3000000 առանց իրավաբանական անձի իրավունքների ստեղծված կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևեր

RU3000100 իրավաբանական անձի ներկայացուցչություն

RU3000200 իրավաբանական անձի մասնաճյուղ

RU3000300 իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում

RU3000400 իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կառուցվածքային ստորաբաժանում

RU3009999 առանց իրավաբանական անձի իրավունքների ստեղծված կազմակերպությունների այլ կազմակերպաիրավական ձև

RU4000000 Ռուսաստանի Դաշնության տարածքում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևեր

RU4000100 միջկառավարական միջազգային կազմակերպություն

RU4000200 ոչ կառավարական միջազգային կազմակերպություն

RU5000000 կազմակերպաիրավական ձևեր՝ քաղաքացիների (ֆիզիկական անձանց) գործունեության համար

RU5010000 կազմակերպաիրավական ձևեր՝ քաղաքացիների առևտրային գործունեության համար

RU5010100 գյուղացիական (ֆերմերային) տնտեսության ղեկավար

RU5010200 անհատ ձեռնարկատեր

RU5020000 ձեռնարկատիրությանը չվերաբերող՝ քաղաքացիների գործունեության համար կազմակերպաիրավական ձև

RU6000000 առևտրային ունիտար կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևեր

RU6010000 ունիտար ձեռնարկություն

RU6010100 օպերատիվ կառավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն (պետական ձեռնարկություններ)

RU6010101 դաշնային պետական ձեռնարկություն

RU6010102 Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական ձեռնարկություն

RU6010103 մունիցիպալ պետական ձեռնարկություն

RU6010200 տնտեսավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն

RU6010201 դաշնային պետական ունիտար ձեռնարկություն

RU6010202 Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական ունիտար ձեռնարկություն

RU6010203 մունիցիպալ ունիտար ձեռնարկություն

RU7000000 ոչ առևտրային ունիտար ձեռնարկություն հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևեր

RU7000100 հիմնադրամ

RU7010200 հանրային իրավական ընկերություն

RU7010201 պետական կորպորացիա

RU7010202 պետական ընկերություն

RU7010203 օտարերկրյա ոչ առևտրային ոչ կառավարական կազմակերպության բաժանմունք

RU7020000 հիմնարկ

RU7020100 Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հիմնարկ

RU7020101 դաշնային պետական ինքնավար հիմնարկ

RU7020102 դաշնային պետական բյուջետային հիմնարկ

RU7020103 դաշնային պետական հիմնարկ

RU7020200 Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի կողմից ստեղծված հիմնարկ

RU7020201 Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական ինքնավար հիմնարկ

RU7020202 Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական բյուջետային հիմնարկ

RU7020203 Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական հիմնարկ

RU7020300 գիտությունների պետական ակադեմիա

RU7020400 մունիցիպալ կազմավորման կողմից ստեղծված հիմնարկ (մունիցիպալ հիմնարկ)

RU7020401 մունիցիպալ ինքնավար հիմնարկ

RU7020402 մունիցիպալ բյուջետային հիմնարկ

RU7020403 մունիցիպալ պետական հիմնարկ

RU7020500 մասնավոր հիմնարկ

RU7020501 բարեգործական հիմնարկ

RU7020502 հասարակական հիմնարկ

RU7999999 ոչ առևտրային ունիտար ձեռնարկություններ հանդիսացող իրավաբանական անձանց այլ կազմակերպաիրավական ձև

(աղյուսակը փոփ. ԵՏՀԿ 16.05.23 թիվ 64)

2. Մանրամասնեցված տեղեկությունները դասակարգչից այն լրացուցիչ հատկանիշների մասով, որոնք բնորոշում են տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևերն ըստ տնտեսավարման սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի, մասնակցության ձևերը կապիտալում և կառավարման ձևերը (1-3 ֆասետներ), ներկայացված են համապատասխանաբար 2-4 աղյուսակներում։

Աղյուսակ 2

Ֆասետ 1. Տնտեսավարման սուբյեկտի

քաղաքացիաիրավական կարգավիճակը

Ծածկագիրը Անվանումը

1 իրավաբանական անձ

2 ֆիզիկական անձ

5 տեղական միավոր

6 իրավաբանական անձ (տնտեսավարող դուստր ընկերություն)

7 իրավաբանական անձ (տնտեսավարող կախյալ ընկերություն)

Աղյուսակ 3

Ֆասետ 2. Կապիտալում մասնակցության ձևերը

Ծածկագիրը Անվանումը

3 ԱՊՀ երկրների օտարերկրյա մասնակցությունը

4 ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա մասնակցությունը

5 ԱՊՀ երկրների և ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա մասնակցությունը

6 ԱՊՀ երկրների օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձ, կազմակերպություն

7 ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձ, կազմակերպություն

8 ԱՊՀ երկրների և ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձ, կազմակերպություն

9 միջազգային կազմակերպություն

Աղյուսակ 4

Ֆասետ 3. Կառավարման ձևերը

Ծածկագիրը Անվանումը

1 Հոլդինգ

2 Կոնցեռն

3 Կորպորացիա

3. 2-4 աղյուսակներում սահմանված հատկանիշները կարող են կիրառվել տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի լրացուցիչ բնութագրերի ծածկագրման համար՝ այն դիրքերի համար, որոնք նախատեսված են դասակարգչի «KG» («Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը») բաժնում։

II. Դասակարգչի անձնագիրը

Համարը՝ ը/կ Տարրի նշագիրը Նկարագրությունը

1 2 3

1 Ծածկագիրը 2049

2 Տեսակը 2՝ դասակարգիչ

3 Անվանումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչ

4 Հապավումը ԿԻՁԴ

5 Նշագիրը ՄԴ 049-2023 (խմբ. 1)

6 Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշում

7 Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը 2019 թվականի մայիսի 5-ը

8 Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները -

9 Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը -

10 Օպերատորը (օպերատորները) Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11 Նշանակությունը դասակարգիչը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկությունների դասակարգման և ծածկագրման համար

12 Անոտացիա (կիրառության ոլորտը) տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրագործելիս մտավոր սեփականության, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության, տեխնիկական կանոնակարգման և ապրանքների արտաքին առևտրի ոլորտներում և այլ ոլորտներում

13 Առանցքային բառերը կազմակերպաիրավական ձև, ԿԻՁ, տնտեսավարման ձև

14 Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները բոլոր ոլորտները

15 Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը 2՝ դասակարգչի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ չեն կիրառվել

16 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը 1՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչն ունի անալոգներ

1՝ ОКРБ (ԲՀՀԴ) 019-2013. Բելառուսի Հանրապետության «Կազմակերպաիրավական ձևեր» համապետական դասակարգիչը (հաստատված է Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 55 որոշմամբ)։

1՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի պետական դասակարգիչը։

1՝ ГК (ՊԴ) 004-1997. Ղրղզստանի Հանրապետության «Տնտեսավարող սուբյեկտների կազմակերպաիրավական ձևեր» պետական դասակարգիչը։

1՝ ОК (ՀԴ)028-2012. Համառուսաստանյան կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչը (հաստատված է Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 505–ստ հրամանով)

17 Համակարգման (դասակարգման) մեթոդը 4՝ դասակարգման համակցված մեթոդ:

Օբյեկտների դասակարգման ժամանակ կիրառվում է դասակարգման ստորակարգային (դասակարգման աստիճանների թիվը 4) և ֆասետային մեթոդների համադրությունը։

18 Վարման մեթոդիկան 1՝ տեղեկատուի (դասակարգչի) վարման կենտրոնացված ընթացակարգը՝ հավելվածի համաձայն սահմանված կարգով

19 Կառուցվածքը դասակարգչի կառուցվածքի մասին տեղեկատվությունը ներկայացված է սույն դասակարգչի III բաժնում

20 Տվյալների գաղտնիության աստիճանը սույն դասակարգչից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21 Վերանայման սահմանված պարբերականությունը դասակարգչի տվյալների վերանայումն անհրաժեշտ է իրականացնել տարին առնվազն 1 անգամ

22 Փոփոխությունները փոփոխություններն ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

հաշվի առնելով փոփոխությունները վստահելի աղբյուրներից մեկում՝ դասակարգչից հանվել են առանձին դիրքեր և հստակեցվել է դասակարգչի առանձին դիրքերի անվանումը. փոփոխությունները կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշմամբ

23 Հղում տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն դասակարգչի I բաժնում

24 Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում

(բաժինը խմբ. ԵՏՀԿ 16.05.23 թիվ 64)

III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը

4. Սույն բաժինը սահմանում է դասակարգչի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների ոլորտները և դրանց ձևավորման կանոնները։

5. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են 5–րդ աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

վավերապայմանի արժեքի ոլորտ՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

բազմ.՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

6. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

Աղյուսակ 5

Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

Վավերապայմանի անվանումը Վավերապայմանի արժեքի ոլորտը Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները Բազմ.

1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների ոլորտներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1.. *

1.1 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի բաժնի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2} անդամ պետության ալֆա–2 ծածկագիրը ձևավորվում է ISO 3166-1 ստանդարտին համապատասխան 1

1.2 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի բաժնի անվանումը պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 300 ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով` ISO 3166-1 ստանդարտին համապատասխան 1

1.3 Դասակարգչի բաժնում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*

1.3.1 Խմբի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7} ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ 1

1.3.2 Խմբի անվանումը պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000 ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով 1

1.3.3 Դասակարգչի խմբում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*

1.3.3.1 Ենթախմբի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7} ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ 0..1

1.3.3.2 Ենթախմբի անվանումը պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000 ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով 0..1

1.3.3.3 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի տեսակի մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*

1.3.3.3.1 Տեսակի ծածակագիրը պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7} ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ 0..1

1.3.3.3.2 Տեսակի անվանումը պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000 ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով 0..1

1.3.3.3.3 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի որոշակի տեսակի մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*

*.1 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7} ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ 0..1

*.2 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի անվանումը պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000 ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով 0..1

*.7 Տեղեկատուի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1

*.1. Գործողության սկզբի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողությունն սկսելու ամսաթվին 1

*.2 Տեղեկություններ սկիզբը կանոնակարգող ակտի մասին որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտերով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1

*.2.1 Ակտի տեսակը պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ \d{5} ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան 1

*.2.2 Ակտի համարը պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

*.2.3 Ակտի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1

*.3 Գործողության ավարտի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին (գործողության վերջին օրը) 0..1

*.4 Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 0..1

*.4.1 Ակտի տեսակը պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ \d{5} ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան 1

*.4.2 Ակտի համարը պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

*.4.3 Ակտի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1

(աղյուսակը փոփ. ԵՏՀԿ 16.05.23 թիվ 64)

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում տնտեսավարման

կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի

ԿԱՐԳ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի վարման և կիրառման

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշմանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 121 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի (այսուհետ՝ դասակարգիչ) վարման և կիրառման առանձնահատկությունները որոշելու, ինչպես նաև դրա մշակման և վարման ժամանակ դասակարգման ու ծածկագրման մեթոդների կիրառման յուրահատկության նկարագրումն ու սահմանումը մանրամասնելու նպատակներով։

2. Սույն կարգի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ազգային դասակարգիչ՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչ, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտով.

ընդհանրացված ցանկ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի ցանկ, որը ձևավորվել է ազգային դասակարգչի և (կամ) այդ անդամ պետության օրենսդրության վերլուծության արդյունքներով.

անցումային աղյուսակ՝ աղյուսակ, որը սահմանում է համապատասխանություն ազգային դասակարգչից դասակարգման օբյեկտների (դիրքերի) և դասակարգչից դասակարգման օբյեկտների (դիրքերի) միջև.

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության մարմինների այն ակտերով սահմանված իմաստներով, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերին։

II. Դասակարգման մեթոդը

3. Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգման նպատակով կիրառվում է կոմբինացված մեթոդը:

4. Դասակարգումն իրականացվում է հետևյալ դասակարգման հատկանիշների կիրառման հիման վրա՝

1) տարածաշրջանային հատկանիշ (Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ծածկագիրը).

2) տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբ.

3) տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբ.

4) տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակ.

5) տնտեսավարման կազմակերպաիրավական ձև։

5. «Տարածաշրջանային հատկանիշ (անդամ պետության ծածկագիրը)» դասակարգման հատկանիշով սահմանվում է դասակարգչի բաժինը և այն համապատասխանում է այն անդամ պետությանը, որի օրենսդրությամբ սահմանվել է դասակարգչի մեջ ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևը։

6. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբ» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբը։

7. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբ» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբը։

8. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակ» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակը։

9. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձև» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևը։

10. Դասակարգչի «KG» («Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը») բաժնում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի համար որպես լրացուցիչ տեղեկատվական տեղեկություններ կարող է սահմանվել հետևյալ բնութագրերի իմաստը՝

տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակը,

կապիտալում մասնակցության ձևը,

կառավարման ձևը։

III. Ծածկագրման մեթոդը

11. Դասակարգման օբյեկտների ծածկագրման նպատակով կիրառվում է հաջորդական մեթոդը:

12. Դասակարգման օբյեկտի ծածկագիրը բաղկացած է 9 կարգերից, որում.

1-ին և 2-րդ կարգերը պարունակում են ISO 3166-1 ստանդարտին համապատասխան՝ անդամ պետության երկտառ ծածկագիր,

3-րդ կարգը պարունակում է տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խմբի թվային ծածկագիր,

4-րդ և 5-րդ կարգերը պարունակում են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախմբի երկնիշ թվային ծածկագիր,

6-րդ և 7-րդ կարգերը պարունակում են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակի ծածկագիր,

8-րդ և 9-րդ կարգերը պարունակում են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի երկնիշ թվային ծածկագիր և ձևավորվում են ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ։

13. Որպես լրացուցիչ տեղեկատվական տեղեկություններ նշված օբյեկտները, սույն կարգի 10-րդ կետին համապատասխան, ծածկագրվում են հաջորդական մեթոդի կիրառման հիման վրա։

Ղրղզստանի Հանրապետության համար տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը սահմանվում է դասակարգչի I բաժնի 2-րդ աղյուսակին համապատասխան։

Ղրղզստանի Հանրապետության համար կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը սահմանվում է դասակարգչի I բաժնի 3-րդ աղյուսակին համապատասխան։

Ղրղզստանի Հանրապետության համար տնտեսավարող սուբյեկտի կառավարման ձևի ծածկագիրը սահմանվում է դասակարգչի I բաժնի 4-րդ աղյուսակին համապատասխան։

14. Ընդհանրացված ցանկում ներառված դասակարգման օբյեկտի ծածկագրման գործողությունները կատարելիս անհրաժեշտ է՝

1) սահմանել ներառվող դասակարգման օբյեկտի պատկանելությունը դասակարգչի որոշակի բաժնին.

2) անդամ պետության օրենսդրության վերլուծության հիման վրա սահմանել՝

դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի խմբերից մեկին, որը սահմանված է սույն կարգի 1-ին աղյուսակին համապատասխան.

դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի ենթախմբերից մեկին (առկայության դեպքում).

դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի տեսակներից մեկին (առկայության դեպքում).

դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերից մեկին (առկայության դեպքում).

3) մտավոր սեփականության, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության, տեխնիկական կանոնակարգման և ապրանքների արտաքին առևտրի ոլորտներում լայն կիրառում չունեցող՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը ներառել տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձևի համապատասխան դիրքում կամ ավելի բարձր մակարդակ ունեցող դիրքում.

4) հաշվի առնելով 1-3-րդ քայլում սահմանված համապատասխանությունները՝ անցկացնել դասակարգման օբյեկտի ծածկագրում՝ կիրառելով հաջորդական մեթոդը։

Աղյուսակ 1

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգման խմբերը

Անդամ պետության անվանումը Դասակարգման խմբերը

անվանումը ծածկագիրը

Հայաստանի Հանրապետություն առևտրային կազմակերպություն 1

կոոպերատիվ 2

ոչ առևտրային կազմակերպություն 3

Հայաստանի Հանրապետության տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձև, որը ներառված չէ այլ խմբավորումներում 9

Բելառուսի Հանրապետություն առևտրային կազմակերպություն 1

ոչ առևտրային կազմակերպություն 2

առանց իրավաբանական անձի կազմավորման ստեղծված սուբյեկտ 3

Ղազախստանի Հանրապետություն պետական ձեռնարկություն 1

տնտեսավարող ընկերակցություն 2

բաժնետիրական ընկերություն 3

արտադրական կոոպերատիվ 4

հիմնարկ 5

հասարակական միավորում 6

սպառողական կոոպերատիվ 7

հիմնադրամ 8

կրոնական միավորում 9

ասոցիացիայի ձևով իրավաբանական անձանց միավորում 0

Ղրղզստանի Հանրապետություն առևտրային կազմակերպություն 1

ոչ առևտրային կազմակերպություն 2

անհատ ձեռնարկատեր 3

իրավաբանական անձանց առանձնացված ենթաբաժանմունք 4

Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձև, որը ներառված չէ այլ խմբավորումներում 9

Ռուսաստանի Դաշնություն առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը 1

ոչ առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը 2

առանց իրավաբանական անձի իրավունքների ստեղծված կազմակերպությունների տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը 3

Ռուսաստանի Դաշնության տարածքում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը 4

տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը քաղաքացիների (ֆիզիկական անձանց) գործունեության համար 5

առևտրային ունիտար կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը 6

ոչ առևտրային ունիտար կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը 7

15. Ընդհանրացված ցանկում ներառված դասակարգման օբյեկտների ծածկագրման գործողությունների կատարման օրինակները ներկայացված են սույն կարգի 2–րդ աղյուսակում:

Աղյուսակ 2

Դասակարգման օբյեկտի ծածկագրման գործողությունները (օրինակներ)

Դասակարգման օբյեկտի անվանումը Տարածաշրջանային խումբ Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբը Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբը Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակը Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևը Դասակարգման օբյեկտի ծածկագիրը

բաց բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետություն (AM) առևտրային կազմակերպություն (ծածկագիր 1) տնտեսավարող ընկերություն (ծածկագիր 02) բաժնետիրական ընկերություն (ծածկագիր 03) բաց բաժնետիրական ընկերություն (ծածկագիր 01) АМ1020301

լիակատար ընկերակցություն Բելառուսի Հանրապետություն (BY) առևտրային կազմակերպություն (ծածկագիր 1) տնտեսավարման ընկերակցություն (ընկերություն)(ծածկագիր 01) լիակատար ընկերակցություն (ծածկագիր 01) (ծածկագիր 00) BY1010100

տնտեսավարման իրավունքով պետական ձեռնարկություն Ղազախստանի Հանրապետություն (KZ) պետական ձեռնարկություն (ծածկագիր 1) տնտեսավարման իրավունքով պետական ձեռնարկություն (ծածկագիր 01) (ծածկագիր 00) (ծածկագիր 00) KZ1010000

փակ բաժնետիրական ընկերություն Ղրղզստանի Հանրապետություն (KG) առևտրային կազմակերպություն (ծածկագիր 1) տնտեսավարող ընկերակցություն և ընկերություն (ծածկագիր 03) փակ բաժնետիրական ընկերություն (ծածկագիր 02) (ծածկագիր 00) KG1030200

անհատ ձեռնարկատեր Ռուսաստանի Դաշնություն (RU) կազմակերպաիրավական ձևերը քաղաքացիների (իրավաբանական անձանց) գործունեության համար (ծածկագիր 5) կազմակերպաիրավական ձևերը քաղաքացիների առևտրային գործունեության համար (ծածկագիր 01) անհատ ձեռնարկատեր (ծածկագիր 02) (ծածկագիր 00) RU5010200

IV. Դասակարգչի վարման կարգը

16. Դասակարգչի մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է հետևյալ դեպքերում.

Միության կազմի մեջ նոր պետություն ընդգրկելիս,

անդամ պետության օրենսդությանը համապատասխան՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը և (կամ) դրանց դասակարգումները փոփոխելիս։

17. Միության կազմում նոր պետության ընդգրկվելու դեպքում, հաշվի առնելով այդ պետության օրենսդրության վերլուծությունը, անհրաժեշտ է ձևավորել ընդհանրացված ցանկ և ապահովել դրանում ներառված դասակարգման օբյեկտների ծածկագրումը՝ սույն կարգի 14-րդ կետին համապատասխան։

18. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի և (կամ) դրանց դասակարգումն երի փոփոխման դեպքում անդամ պետության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ փոխգործակցության համար լիազորված մարմինը կամ անդամ պետության՝ ազգային դասակարգչի վարման համար պատասխանատու մարմինը (կազմակերպությունը) փոփոխությունները հաստատելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դրանց մասին Հանձնաժողովին՝ նշելով հետևյալ տեղեկությունները՝

այն նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները, որին համապատասխան փոփոխվել են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը և (կամ) դրանց դասակարգումները, այդ ակտն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, ինչպես նաև փոփոխությունների բովանդակությունը.

ազգային դասակարչի մեջ ներառված, հանված, փոփոխված դիրքերը (դրա առկայության դեպքում).

լրացուցիչ հատկանիշները, որոնք բնորոշում են տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևերը՝ ըստ տնտեսավարման սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի, կապիտալում մասնակցության ձևերը և կառավարման ձևերը (առկայության դեպքում)։

19. Հանձնաժողովը, հաշվի առնելով անդամ պետության օրենսդրության փոփոխության և ներկայացված տեղեկությունների վերլուծությունը, անհրաժեշտ փոփոխություններ է կատարում ընդհանրացված ցանկում՝ դասակարգման առանձին օբյեկտները ներառելու, հանելու, փոփոխելու մասով, ինչպես նաև դասակարգչի I բաժնի 2-4-րդ աղյուսակների համաձայն սահմանված ցանկերում՝ անհրաժեշտության դեպքում։

20. Ընդհանրացված ցանկը ձևավորելուց (փոփոխելուց) հետո անհրաժեշտ է կատարել ընդհանրացված ցանկում նոր ներառված դասակարգման օբյեկտների ծածկագրման գործողություններ՝ սույն կարգի 17-րդ կետին համապատասխան, ինչպես նաև կատարել համապատասխան փոփոխություններ դասակարգչի և այն անցումային աղյուսակի մեջ, որն օգտագործվում է որպես դասակարգչի տեղեկատու նյութ։

21. Դասակարգչի մեջ փոփոխություններ կատարելու դեպքում, այդ թվում՝ դասակարգչի I բաժնի 2-4–րդ աղյուսակներին համաձայն սահմանված ցանկերում, պետք է ապահովված լինի ավելի վաղ սահմանված՝ դիրքերի ծածկագրերի անփոփոխությունը։

V. Դասակարգչի կիրառման առանձնահատկությունները

22. Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ձևավորելիս որպես տեղեկատվական տեղեկություններ թույլատրվում է նշել տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը՝ դասակարգչի I բաժնի 2-րդ աղյուսակին համապատասխան։ Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը պետք է նշված լինի կազմակերպաիրավական ձևի ծածկագրի լրացուցիչ 10-րդ կարգում։ Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը չի նշվում, 10-րդ կարգում դրվում է «0» թիվը։

23. Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարման սուբյեկտների մասին տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ձևավորելիս որպես տեղեկատվական տեղեկություններ, թույլատրվում է նշել կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը՝ դասակարգչի I բաժնի 3-րդ աղյուսակին համապատասխան։ Ընդ որում, կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը պետք է նշված լինի կազմակերպաիրավական ձևի ծածկագրի լրացուցիչ 11-րդ կարգում։ Այն դեպքում, երբ կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը չի նշվում, 11-րդ կարգում դրվում է «0» թիվը։

24. Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարման սուբյեկտների մասին տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ձևավորելիս որպես տեղեկատվական տեղեկություններ թույլատրվում է նշել կառավարման ձևի ծածկագիրը՝ դասակարգչի I բաժնի 4-րդ աղյուսակին համապատասխան։ Ընդ որում, կառավարման ձևի ծածկագիրը պետք է նշված լինի կազմակերպաիրավական ձևի ծածկագրի լրացուցիչ 12-րդ կարգում։ Այն դեպքում, երբ կառավարման ձևի ծածկագիրը չի նշվում, 12-րդ կարգում դրվում է «0» թիվը։

25. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունները էլեկտրոնային տեսքով ձևավորելիս ծածկագրի 10-12-րդ կարգերում դրվում են «000» թվերը։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։