Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1080-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման՝

1) 1-ին կետի 5-րդ ենթակետում «մարզպետարանների» բառը փոխարինել «մարզպետների աշխատակազմերի» բառերով.

2) 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 3-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

31.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1080-Ա որոշման

«Հավելված N 5

ՀՀ վարչապետի 2018 թվականի

հունիսի 11-ի N 706-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ

NN

ը/կ Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի անվանումները Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը) որից՝ ղեկավարի տեղակալներ որից՝ ղեկավարի տեղակալի օգնական- ների առավելա-

գույն թիվը որից՝ ղեկավարի խորհրդա- կանների առավելագույն թիվը որից՝ ղեկավարի օգնա- կանների առավելա- գույն թիվը

1 2 3 4 5 6 7

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի

աշխատակազմ 81 2 2 3 2

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի

աշխատակազմ 80 2 2 3 2

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի

աշխատակազմ 81 2 2 3 2

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի

աշխատակազմ 98 2 2 3 2

5. Հայաստանի

Հանրապետության

Կոտայքի

մարզպետի աշխատակազմ 81 2 2 3 2

6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի

աշխատակազմ 91 2 2 3 2

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի

աշխատակազմ 98 2 2 3 2

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի

աշխատակազմ 83 2 2 3 2

9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի

աշխատակազմ 69 2 2 3 2

10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի

աշխատակազմ 76 2 2 3 2

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան

31.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։