ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1898-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-275-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ» բառերով.
2) որոշման 1.1-ին կետում «Հաստատել» բառից հետո հանել «աջակցող միջոցների» բառերը.
3) որոշման 1.1-ին կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը՝ համաձայն N 9 հավելվածի։».
4) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը «շարժողական» բառից հետո լրացնել «(ձգողական կամ միոպրոթեզ)» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
6) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) վերին վերջույթի էլեկտրանեյրոմիոգրաֆիա հետազոտության արդյունքը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, վերին վերջույթի միոպրոթեզով և ֆունկցիոնալ պրոթեզով պրոթեզավորման դեպքում:».
7) որոշման N 1 հավելվածի 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը սահմանված է սույն որոշման N 9 հավելվածի աղյուսակ 1-ում՝ նվազագույնից-առավելագույն միջակայքում, իսկ ֆունկցիոնալ պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը՝ սույն որոշման N 9 հավելվածի աղյուսակ 2-ում՝ առավելագույն արժեքով։ Ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպության հետ կնքվող պայմանագրում սահմանվում են վերանորոգման փոխհատուցման գումարի այն չափերը, որոնք կազմակերպությունը նախապես համաձայնեցրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։»․
8) որոշման N 1 հավելվածը 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37.1-ին կետով.
«37.1. Եթե ՄՍԾ-ն տնօրինում է սույն կարգի 37-րդ կետով պահանջվող փաստաթղթերը կամ դրանք ՄՍԾ-ին հասանելի են համապատասխան էլեկտրոնային համակարգերի միջոցով, ապա դրանք շահառուի կամ նրա ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի կողմից չներկայացվելու դեպքում, լրացուցիչ չեն պահանջվում։».
9) որոշումը լրացնել նոր՝ N 9 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
02.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
նոյեմբերի 2-ի N 1898-Ն որոշման
«Հավելված N 9
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
Աղյուսակ 1
Պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը
NN
ը/կ վերանորոգման ծառայության անվանումը չափի միավորը (քանակը) վերանորոգման իրականացման առավելագույն ժամկետը
(oրացուցային օր) նվազագույն երաշխիքը (ամիս) մեկ միավորի արժեքը
(դրամ)
նվազագույն արժեքը առավելագույն արժեքը
1 Կոնքազդրի էկզարտիկ պրոթեզի
ծայրատ և դրա փոխարինում հատ 15 12 264000 300000
2 Ծնկահոդի էկզարտիկ պրոթեզի ծայրատ և
դրա փոխարինում և տեղադրում հատ 15 12 250000 280000
3 Ազդրի պրոթեզի կոսմետիկայի
փոխարինում և տեղադրում հատ 5 12 99512 106867
4 Ազդրի պրոթեզի ծայրատ, դրա
փոխարինում և տեղադրում հատ 15 12 184000 338000
5 Ազդրի պրոթեզի ծունկ, դրա
փոխարինում և տեղադրում հատ 5 12 280000 296700
6 Ազդրի պրոթեզի կաշվե ծայրատ, դրա
փոխարինում և տեղադրում հատ 10 12 116827 116827
7 Ազդրի պրոթեզը գոտկատեղին ֆիքսող էլաստիկ գոտկա-ազդրային աղեկապ, դրա փոխարինում և
տեղադրում հատ 1 12 94669 97000
8 Ազդրի պրոթեզի ծայրատի ընդունիչի
սուռլինե ներդիր (ISNI), դրա փոխարինում և տեղադրում հատ 5 12 70000 70000
9 Ազդրի պրոթեզի ծայրատի ընդունիչ և սուռլինե ներդիր (ISNI), դրանց
փոխարինում և տեղադրում հատ 15 12 320000 323000
10 Ազդրի պրոթեզի սիլիկոնե լայներ, դրա
փոխարինում և տեղադրում հատ 15 12 230000 605000
11 Ազդրի կաշվից պրոթեզի շինա,
դրա փոխարինում և տեղադրում հատ 10 12 175560 175560
12 Սրունքի պրոթեզի սիլիկոնե լայներ, դրա
փոխարինում և տեղադրում հատ 15 12 222114 383000
13 Սրունքի պրոթեզի ծայրատի կաշվի
փոխարինում և տեղադրում հատ 10 12 75772 75772
14 Սրունքի մոդուլյար պրոթեզի ծայրատի փոխարինում և տեղադրում հատ 15 12 183171 242000
15 Սրունքի պրոթեզի ծայրատ, դրա
փոխարինում և տեղադրում հատ 15 12 197300 242000
16 Սրունքի պրոթեզի փափուկ ծայրատ, դրա
փոխարինում և տեղադրում հատ 5 12 40000 125571
17 Սրունքի պրոթեզի մանժեթ, դրա
փոխարինում և տեղադրում հատ 10 12 79020 89000
18 Սրունքի պրոթեզի մանժեթ և շինա,
դրանց փոխարինում և տեղադրում հատ 15 12 178930 180000
19 Սրունքի պրոթեզի կոսմետիկայի
փոխարինում և տեղադրում հատ 5 12 58000 67206
20 Ստորին վերջույթի պրոթեզի ծնկակալ, դրա փոխարինում և տեղադրում հատ 1 12 10000 19400
21 Ստորին վերջույթի բոլոր տեսակի պրոթեզների թաթ, դրանց փոխարինում հատ 2 12 69288 110000
22 Ստորին վերջույթի բոլոր տեսակի
պրոթեզների փոքր վերանորոգում հատ 2 12 20000 25000
23 Վերին վերջույթի պրոթեզների կոսմետիկ դաստակ, դրա փոխարինում և
տեղադրում հատ 5 12 140000 150906
24 Վերին վերջույթի ձգողական պրոթեզների դաստակ,
դրա փոխարինում և տեղադրում հատ 5 12 193000 200190
25 Արմնկային հոդ, դրա փոխարինում և
տեղադրում հատ 5 12 183000 553292
26 Նախաբազուկի ամրագոտիներ, դրանց
փոխարինում և տեղադրում հատ 5 12 95000 121651
27 Բազուկի ամրագոտիներ,
դրանց փոխարինում և տեղադրում հատ 5 12 144000 147019
28 Վերին վերջույթի պրոթեզի կոսմետիկ ձեռնոց, դրա փոխարինում և տեղադրում հատ 5 12 73000 90000
29 Ձգողական արմնկային հոդ, դրա
փոխարինում հատ 10 12 250000 261641
30 Միոպրոթեզի մարտկոց, դրա փոխում և
տեղադրում հատ 1 12 75000 76500
31 Միոպրոթեզի սենսորային տվիչներ,
դրանց փոխում և տեղադրում հատ 2 18 120000 120373
32 Միոպրոթեզի դաստակ (երկաստիճան
ռոտացիայով), դրա փոխարինում և տեղադրում հատ 10 18 1050000 1450000
33 Սրունքի և ազդրի պրոթեզների
կապիչներ և գոտիներ, դրանց փոխում և տեղադրում հատ 2 12 51881 51881
34 Վակուում փական և խողովակ, դրանց
փոխարինում և տեղադրում հատ 2 12 15000 35440
35 Բոլոր տեսակի օրթոպրոթեզների
ոտնաթաթ, դրանց փոխարինում և տեղադրում հատ 2 12 62470 76000
36 Սրունքի օրթոպրոթեզի ծայրատ, դրա
փոխում և տեղադրում հատ 15 12 186970 203000
37 Ազդրի օրթոպրոթեզի ծայրատ, դրա
փոխում և տեղադրում հատ 15 12 186910 300000
38 Սրունքի օրթոպրոթեզի կաշվե ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում հատ 15 12 94716 94716
39 Ազդրի օրթոպրոթեզի կաշվի ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում հատ 15 12 102753 102753
40 Բոլոր տեսակի կաշվե օրթոպրոթեզների աստառ, դրա փոխարինում և տեղադրում հատ 5 12 34487 34487
41 Բոլոր տեսակի օրթոպրոթեզների
կապիչներ, դրանց փոխարինում և տեղադրում հատ 2 12 25000 39853
42 Սրունքի օրթոպրոթեզի փափուկ ծայրատ,
դրա փոխում և տեղադրում հատ 5 12 52000 75000
43 Ազդրի օրթոպրոթեզի փափուկ ծայրատ,
դրա փոխում և տեղադրում հատ 2 12 59000 100000
44 Ազդրի օրթոպրոթեզի կոսմետիկայի
փոխում և տեղադրում հատ 5 12 41080 41080
45 Սրունքի և ազդրի կաշվե պրոթեզների սրունք-թաթային հոդ, դրա փոխում հատ 2 12 145288 145288
46 Սրունքի և ազդրի կաշվե պրոթեզների փայտյա կոճ (շիկոլոդկա), դրա փոխում հատ 2 12 74000 74000
Աղյուսակ 2
Ֆունկցիոնալ պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը
NN
ը/կ Վերանորոգման ծառայության անվանումը Չափի միավորը (քանակը) Վերանորոգման իրականացման առավելագույն ժամկետը
(oրացուցային) Նվազագույն երաշխիքը (ամիս) Մեկ միավորի առավելագույն արժեքը (դրամ)
1 Կոսմետիկ դաստակ հատ 1 12 81985
2 Միո դաստակ (եռաստիճան ռոտացիայով) հատ 1 12 1485000
3 Կոսմետիկ ձեռնոց միո հատ 1 12 60000
4 Մարտկոց միոպրոթեզի կամ բիոպրոթեզի հատ 1 12 25600
5 Լիցքավորիչ միոպրոթեզի կամ բիոպրոթեզի հատ 1 12 24000
6 Արմնկային հոդ միո հատ 1 12 1845000
7 Ընդունիչի փոխարինում հատ 1 12 40550
8 Ծնկային հոդ հատ 1 12 255000
9 Ազդրի աղեկապ հատ 1 12 21200
10 Շինա 010/004/012 հատ 1 12 93360
11 Թաթ (չինական կամ դրան համարժեք) հատ 1 12 11370
12 Կոսմետիկ ադապտոր հատ 1 12 38800
13 Դաստակ ձգողական հատ 1 12 239625
14 Ձգողական ադապտոր հատ 1 12 28000
15 Դաստակ միո էլեկտրական, ռոտացիոն հատ 1 12 735904
16 Մարտկոցի բնիկ հատ 1 12 25000
17 Տվիչ կոճակային հատ 1 12 40200
18 Աստղային ձգիչներ (4 հատ) հատ 1 12 72000
19 Լամինացիայի բնիկներ (4 հատ) հատ 1 12 64000
20 Նախաբազկի ձգողական աղեկապ հատ 1 12 71212
21 Բազկի ձգողական աղեկապ հատ 1 12 90105
22 Միոպրոթեզի սենսորային տվիչ հատ 1 12 88848
23 Եռաժանիք ադապտոր պտտվող 1K202 հատ 14 24 120761
24 Սիլիկոնե լայներ 1S356 հատ 14 6 301902
25 Սիլիկոնե լայների ադապտոր 1S145 հատ 14 24 284204
26 Խողովակի ադապտոր 1D46 հատ 14 24 115555
27 Ադապտոր 1D41 հատ 14 24 32577
28 Թաթ 1A400 հատ 21 24 947326
29 Եռաժանիք ադապտոր պտտվող (Proteor) 1K176 հատ 14 24 95776
30 Ծնկի ռոտատոր (Proteor) 1K52 հատ 14 24 385895
31 Ծունկ (Proteor) 1P130 հատ 28 24 2350072
32 Սիլիկոնե լայներ (Ottobock) 6Y70=340 հատ 28 6 480665
33 Սիլիկոնե լայների ադապտոր (Ottobock) 6A20=20 հատ 28 24 292127
34 Վակուումի փական 1S163 հատ 14 24 81201
35 Վերջույթի կրիչ լամինացիայով հատ 7 12 200000
36 Թաթ-1C30 հատ 30 24 504000
37 Թաթ-1D35 հատ 30 24 310500
38 Թաթ-1C50 հատ 30 24 1566000
39 Թաթ-1C53 հատ 30 24 1699200
40 Թաթի կոսմետիկ պատյանի փոխարինում
(1C30,1C50, 1C53, թաթերի համար) հատ 30 12 63000
41 Ծունկ 3R80 հատ 30 24 1832400
42 Ծունկ 3R85 հատ 30 24 2934000
43 Ծունկ 3R60 հատ 30 24 1893600
44 Ծունկ 3R60 Pro հատ 30 24 1893600
45 Վակուումի խողովակ 21Y21 հատ 30 12 53100
46 Վակուումի խողովակ 21Y12 հատ 30 12 53100
47 Վակուումի խողովակ 21Y97 հատ 30 12 53100
48 Վակուումի խողովակ 4R136 հատ 30 12 36900
49 Պտտվող ադապտոր 4R57 հատ 30 12 259200
50 Սրունքի ֆունկցիոնալ պրոթեզի կոսմետիկա-
6R8=30 հատ 30 12 35100
51 Ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի կոսմետիկա -3R24 հատ 30 12 71100
52 Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ
պրոթեզի ծայրատի փոխարինում (առանց 4R136) հատ 30 12 216000
53 Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ
պրոթեզի ծայրատի փոխարինում (6A20 ադապտրով) հատ 30 12 288000
54 Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ
պրոթեզի ծայրատի փոխարինում (առանց21Y21, 21Y12, 21Y97) հատ 30 12 288000
55 Սիլիկոնե լայներով ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի փոխարինում (6A30-10=ով) հատ 30 12 378000
56 Առանց լայների (սուրլինով) ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի փոխարինում հատ 30 12 342000
57 Սրունքի կամ ազդրի պրոթեզի ընդունիչի փոխում
և տեղադրում հատ 7 12 210000
58 Սրունքի կամ ազդրի պրոթեզի սիլիկոն լայների փականի փոխում և տեղադրում հատ 1 12 120000
59 Կարբոնե թաթի փոխում և տեղադրում հատ 45 34 1450000
60 Միկրոպրոցեսորային թաթի փոխում և
տեղադրում հատ 45 34 4200000
61 Կարբոնե թաթի կաղապարի փոխում և
տեղադրում հատ 45 6 95000
62 Հիդրավլիկ ծնկան հոդի փոխարինում և
տեղադրում հատ 45 34 2410000
63 Պնևմատիկ ծնկան հոդի փոխարինում և
տեղադրում հատ 45 22 2110000
64 Միկրոպրոցեսորային ծնկան հոդի փոխում և
տեղադրում հատ 45 34 5800000
65 Մոդուլների փոխում և տեղադրում հատ 2 12 35000
66 Ազդրի կոսմետիկայի փոխում և տեղադրում հատ 2 12 75000
67 Սրունքի կոսմետիկայի փոխում և տեղադրում հատ 2 12 35000
68 Ազդրի պրոթեզի ծայրատի ընդունիչի փոխարինում և տեղադրում հատ 10 20 529300
69 Ազդրի պրոթեզի ծնկի փոխարինում և տեղադրում հատ 10 36 3500000
70 Ազդրի պրոթեզի սիլիկոնե լայների փոխարինում և
տեղադրում հատ 5 18 500000
71 Սրունքի պրոթեզի սիլիկոնե լայների փոխարինում և տեղադրում հատ 5 18 300000
72 Սրունքի պրոթեզի ծայրատի ընդունիչի փոխարինում և տեղադրում հատ 8 24 337000
73 Ստորին վերջույթի պրոթեզի ծնկակալի փոխարինում և տեղադրում հատ 5 18 90000
74 Ստորին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզի թաթի
փոխարինում հատ 5 24 600000
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
02.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2023 թվական: