Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2023 թվականի N 1888-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերը (այսուհետ՝ հողամասեր) հետ վերցնել պետական ոչ առևտրային կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություններ) և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոններ կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագածի Դ. Դեմիրճյանի անվան Հ. 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 136/0019 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագածի Դ. Դեմիրճյանի անվան Հ. 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Առաջարկել Ապարան և Աշտարակ համայնքների ղեկավարներին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքման աշխատանքները՝ դրանցում նախատեսելով, որ՝

ա. պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,

բ. պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի՝ հիմնադրամին հանձնման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1888-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

NN

ը/կ Հասցեն Հանձնվող հողամասի

մակերեսը (հա) Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, գյուղ Արագած, Գ. Լուսավորչի փողոց 1-ին նրբանցք 2 0.015 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագածի Դ. Դեմիրճյանի անվան Հ. 1 միջնակարգ դպրոց»

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Կոշ 0.015 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Կոշի միջնակարգ դպրոց»

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Կարբի, 3-րդ փողոց 2 փակուղի N 4 0.015 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց»

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան

02.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։