Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 27-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 48-Ն որոշման (այսուհետ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները համաձայն հավելվածի

ա) տող 1254՝ պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ, ավելացնել 730.2 հազար դրամով։

բ) 01 բաժին 1 խումբ 1 դաս՝ Օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում, 4234 հոդվածն ավելացնել 160.2 հազար դրամով՝ սահմանելով 310.2 հազար դրամ,

գ) 01 բաժին 1 խումբ 1 դաս՝ Օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում, 4252 հողվածն ավելացնել 209.0 հազար դրամով՝ սահմանելով 509.0 հազար դրամ,

դ) 01 բաժին 1 խումբ 1 դաս՝ Օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում, 4264 հոդվածն ավելացնել 361.0 հազար դրամով՝ սահմանելով 1412.0 հազար դրամ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ-5 Դեմ-0 Ձեռնպահ -0

ԲԱՔՈՅԱՆ ՖԱՐԱՄԱՐԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՐԻԿ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷՄՄԱ

ԱԼՈՅԱՆ ԽԴՐ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ` Հ. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։