Հոդված 7. Հարկի հաշվարկման և վճարման կարգը
Հոդված 7. Հարկի հաշվարկման և վճարման կարգը
1. Սույն օրենքի 2-րդ գլխում նախատեսված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և բյուջե է վճարվում այն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից, որոնք կատարում են այդպիսի եկամուտների վճարումը:
2. Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները բանկերում ֆիզիկական անձանց վճարման ենթակա միջոցներն ստանալու հետ միաժամանակ բյուջե են փոխանցում հաշվարկված հարկի գումարները:
Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված կանխիկ հասույթից աշխատավարձ և այլ վճարումներ կատարող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հաշվարկված հարկի գումարները բանկեր են մուծում (փոխանցում) աշխատավարձի վճարման հաջորդ օրը:
3. Արգելվում է ֆիզիկական անձանց աշխատավարձից, այլ վարձատրություններից և մյուս եկամուտներից հաշվարկված հարկը վճարել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցների հաշվին:
Գ լ ու խ III
Հեղինակային վարձատրությունների հարկման կարգը