ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2020 թվական 53-Ն
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում (համայնքի բյուջեի եկամուտները՝ ըստ առանձին եկամտատեսակների) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 1-ի.
2) Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 2-ի.
3) Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 3-ի.
4) Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 4-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
Կողմ (8)
ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ
ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ
ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ
ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ Դեմ (0) Ձեռնպահ (0)
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2020 թ. հոկտեմբերի 1
ք. Մեղրի
Մ. ԶԱՔԱՐՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ Սյունիքի մարզի
Մեղրի համայնքի ավագանու
2020 թվականի հոկտեմբերի 1-ի
N 53-Ն որոշման
Հավելված N 2
ՀՀ Սյունիքի մարզի
Մեղրի համայնքի ավագանու
2020 թվականի հոկտեմբերի 1-ի
N 53-Ն որոշման
Հավելված N 3
ՀՀ Սյունիքի մարզի
Մեղրի համայնքի ավագանու
2020 թվականի հոկտեմբերի 1-ի
N 53-Ն որոշման
Հավելված N 4
ՀՀ Սյունիքի մարզի
Մեղրի համայնքի ավագանու
2020 թվականի հոկտեմբերի 1-ի
N 53-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2020 թվական: