ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» դեկտԵՄԲԵՐԻ 2020 թ. N 36-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին» N 44-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝ կողմ դեմ ձեռնպահ
Ասլանյան Արթուր
Մխիթարյան Վանիկ
Մուրադյան Արտյոմ
Շահինյան Էդգար
Սահակյան Ավետիք
Քամալյան Վիրաբ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ՓՈԽԱՐԻՆՈՂ ՍԵՐԺԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
2020 թվականի դեկտեմբերի 28,
Նորակերտ համայնք
Հավելված
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի
Նորակերտ համայնքի ավագանու 2020 թվականի
դեկտեմբերի 28-ի N 36-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: