ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2020 թվական N 86-Ն
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Սահմանել Մեղրի համայնքում 2021 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ (8)
ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ
ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ
ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ
ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ
ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ Դեմ (0) Ձեռնպահ (0)
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2020 թ. դեկտեմբերի 29
ք. Մեղրի
Մ. ԶԱՔԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: