Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԳՄԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002968 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-00322 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«25» սեպտեմբեր 2023 թ. N 4549-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԳՄԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002968 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-00322 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, «ԱՄԱՆՏԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացված հայտը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերաձևակերպել` «ԳՄԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի օգոստոսի 16-ին տրված թիվ Կ-ԲՕ- 002986 և 2022 թվականի մայիսի 24-ին տրված թիվ Կ-ԲՕ-003222 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները «ԱՄԱՆՏԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՄԱՆՏԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Ա. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։