Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԶՆՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԶՆՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ԱԶՆՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«29» դեկտեմբերԻ 2020 թ. N 33-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԶՆՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 25 և 37-րդ հոդվածներով`

Ազնվաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի ավագանու 2020 թ-ի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 05-Ն որոշումը։

3. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Համայնքի ավագանու անդամներ կողմ դեմ ձեռնպահ

Հովակիմյան Նվեր - -

Դավթյան Սեյրան - -

Բարխուդարյան Մառլեն - -

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ն. Հովսեփյան

Գ. Ազնվաձոր

Հավելված

Հայաստանի Հանրապետության Լոռու

մարզի Ազնվաձոր համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 29-ի

թիվ 33-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։