ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 33-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածներով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղական տուրքերի գոտիավորումը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2021 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի։
4. Սահմանել, որ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով)։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ -6
ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ
ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ
ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈԻՆՑ
Հավելված 1
ՀՀ Սյունիքի մարզի
Տեղ համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 29-ի
N 33-Ն որոշման
Հավելված 2
ՀՀ Սյունիքի մարզի
Տեղ համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 29-ի
N 33-Ն որոշման
Հավելված 3
ՀՀ Սյունիքի մարզի
Տեղ համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 29-ի
N 33-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2021 թվական: